in

CNN հաղորդավար Անդերսոն Քուփերը հայր է դարձել

Անդերսոն Քուփերն առաջին անգամ հայր է դարձել: 52-ամյա ամերիկացի հաղորդավարը փոխնակ մոր միջոցով որդի է ունեցել:

Քուփերն այդ մասին պատմել է CNN հեռուստաալիքի եթերում՝ «Ես կցանկանայի կիսվել ձեզ հետ ուրախ լուրով: Երկուշաբթի օրը ես հայր դարձա: Ես դա դեռ բարձրաձայն չեմ ասել, այդ պատճառով մինչ օրս ինքս էլ զարմանում եմ»:

Հայտնի հեռուստահաղորդավարը որդուն Վայեթ է անվանել հոր պատվին, ով մահացել է, երբ Անդերսոնը 10 տարեկան էր: Երկրորդ անունը Մորգան է. երեխան ստացել է հեռուստահաղորդավարի մոր՝ դերասանուհի եւ նկարչուհի Գլորիա Լաուրա Մորգան Վանդերբիլթի պատվին, որը մահացել է անցյալ տարվա հունիսին 95 տարեկան հասակում:

«Քանի որ ես գեյ եմ, ես երբեք չեմ մտածել, որ ես կարող եմ երեխա ունենալ: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ այս ճանապարհին», — Քուփերը հավելել է, որ երախտագիտություն է հայտնել փոխնակ մորը, նրա ընտանիքին, ինչպես նաեւ բժիշկներին, որոնք օգնել են նրան բուժվել կորոնավիրուսից:

Այս պահին հեռուստահաղորդավարը միայնակ հայր է, 2018-ին նա բաժանվել է իր ընկերոջ Բենջամին Մեյզանիից (Benjamin Maisani), որի հետ նրանք միասին եղել են ավելի քան 9 տարի:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը գումար է նվիրաբերել Իտալիայի տրանս սեքս-աշխատողներին

Տրանսգենդեր կինն ինքնահրկիզման փորձ է արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ