in ,

Տրանսգենդեր կինն ինքնահրկիզման փորձ է արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ

Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կառավարության ցուցաբերած անտարբերության դեմ բողոքի ակցիայի ժամանակ տրանսգենդեր կինն ինքնահրկիզման փորձ է արել։

«Ես տրանսգենդեր կին եմ։ Քանի որ վրացական պետությունն իմ մասին հոգ չի տանում, ես ինձ կսպանեմ», — բղավել է տրանսգենդեր ակտիվիստուհին, իսկ հետո ինքնահրկիզման փորձ է արել: Ոստիկանությունը, իբր, փորձել է խոչընդոտել ցուցարարների գործողություններին, սակայն չի կարողացել կանգնեցնել այն: Կինը լուրջ այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

ԶԼՄ-ները, վկայակոչելով բողոքի ակցիայի մեկ այլ մասնակցի, պնդում են, որ տրանսգենդեր կնոջը այդ քայլին մղելու պատճառն այն է, որ նա, որպես ինքնազբաղված, մնացել է առանց բնակարանի եւ ապրուստի միջոցների:

ԼԳԲՏ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ եւ քաղաքացիական ակտիվիստներ ապրիլի 30-ի երեկոյան հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի շենքի առջեւ եւ երկրի իշխանություններից պահանջել, որպեսզի նրանք հաշվի առնեն իրենց կարիքները կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում սոցիալապես խոցելի խմբերի օգնության սխեմաներ պլանավորելիս:

თბილისის მერიის წინ ტრანსგენდერმა ქალმა თავის დაწვა სცადა

"სახელმწიფო არ ზრუნავს ჩემზე" — თბილისის მერიის წინ ტრანსგენდერმა ქალმა თავის დაწვა სცადავიდეო სოციალურ ქსელში ვრცელდება

Опубликовано მთავარი არხი • Mtavari Arkhi Четверг, 30 апреля 2020 г.

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

CNN հաղորդավար Անդերսոն Քուփերը հայր է դարձել

Այսօր հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է