in

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը գումար է նվիրաբերել Իտալիայի տրանս սեքս-աշխատողներին

Այդ աջակցությունը արվում է, նույնիսկ այն ժամանակ, երբ եկեղեցական պաշտոնյաները դատապարտել են տրանս-մարդկանց:

Որպես անսպասելի քայլ՝ Ֆրանցիսկոս Պապը ֆինանսական նվիրատվություն է արել տրանսգենդեր սեքս-աշխատողների խմբին՝ փոխելով Կաթոլիկ եկեղեցու վաղեմի թշնամանքը ԼԳԲՏՔ+ մարդկանց նկատմամբ:

Իտալիան մեծապես տուժել է պանդեմիայից, եւ սեռական աշխատողները կանգնած են ավելի մեծ խոչընդոտների առաջ, քանի որ նրանք չեն կարող օգտվել տարբեր աջաքցությունների ծրագրերով, հատկապես, եթե նրանք չունեն փաստաթղթեր:

Ապրիլի կեսերին տրանս սեքս-աշխատողների խումբը, որը բախվել է աղքատության վտանգավոր շեմին, դիմել է Իտալիայի Տորվայանիկ քաղաքի Անարատ եկեղեցու Սուրբ Կույսին՝ օգնության խնդրանքով: Եկեղեցական Էնդրյու Կոնոկիայի հայրը նրանց ինչ-որ սնունդ և պաշարներ է տրամադրել, բայց նրանք նաև փողի կարիք են ունեցել, որպեսզի ապահովեն իրենց կացարանն ու բուժօգնությունը: Մոտ 20 հոգանոց այս խումբը բաղկացած է հիմնականում Լատինական Ամերիկայի կանանցից։ Նրանցից ոմանք ապրում են ՄԻԱՎ-ով:

Քանի որ օրերը անցնում էին, ոչ մի այլ հաստատություն կամ կազմակերպություն չէր օգնում աշխատողներին, Կոնոկիան չէր կարողանում բավականաչափ ռեսուրսներ հավաքել, որպեսզի օգնի նրանց: Նա օգնության համար դիմել է Վատիկանին, եւ այս շաբաթ Ֆրանցիսկոս Պապը գումար է նվիրաբերել «պապական ողորմության» միջոցով: Չի նշվում, թե որքան գումար է ներգրավված, կամ արդյոք որեւէ հետագա նվիրատվություններ կլինեն:

«Նրանք ոչ մի ռեսուրս չունեն: Նրանք գնացին հովիվի մոտ: Նրանք չէին կարող գնալ քաղաքականների կամ խորհրդարանականների մոտ: Եվ հովիվը եկավ մեզ մոտ», — ասել է եկեղեցական կարդինալ Կոնրադ Կրաեւսկին:

Ի պատասխան նվիրատվությանը՝ մի խումբը Հռոմի պապին երախտագիտության խոսքերով ձայնագրություն է ուղարկել:

«Ես կասեի, որ մենք այդ մարդկանց վերաբերվում ենք այնպես, կարծես նրանք անտեսանելի են: Սա արտակարգ իրավիճակ է առողջապահության ոլորտում, նաեւ սոցիալական արտակարգ իրավիճակ», — ասաց Կոնոկիան:

Եկեղեցական պաշտոնյաները հայտարարել են, որ կանանց մեծ մասի անձնագրերը գողացել է մաֆիան՝ ստիպելով նրանց զբաղվել սեքս-բիզնեսով եւ վճարել իրենց: Պաշտոնական ներկայացուցիչների խոսքով Կաթոլիկ Եկեղեցու համար նրանց օգնելը «բնական էր»:

Բայց դա մի փոքր հակասում է Վատիկանի տրանսֆոբ հռետորաբանությունին:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

12 արտահայտություն, որը երբեք չարժե ասել գեյերին

CNN հաղորդավար Անդերսոն Քուփերը հայր է դարձել