in

12 արտահայտություն, որը երբեք չարժե ասել գեյերին

Բոլորի մոտ նման բան եղել է: Դուք նստած եք ընկերների հետ, ամեն ինչ հարթ է ընթանում, եւ հանկարծ ձեր հետերոսեքսուալ ընկերը նման բան է ասում` «Իսկ ինչո՞ւ հետերոսեքսուալ փրայդներ չկան:», կամ «Աստված, ես սիրում եմ գեյերին», կամ «Խնդրում եմ, բավական է խոսել ինձ մոտ RuPaul’s Drag Race շոուի մասին»:

Եթե քեզ նման բան են ասել կամ, Աստված մի արասցե, դու ինքդ ես որոշել նման բան ասել, ապա քեզ կարող է օգտակար լինել այս ցուցակը: Հանուն հաճույքի կամ ինքնակրթության համար, կարդա 12 առավել նյարդայնացնող եւ կասկածելի արտահայտությունները, որոնք չի կարելի ասել միասեռական տղամարդուն:

1. «Ես մի ծանոթ տղա ունեմ, դուք հրաշալի զույգ կլինեք»

Չկա ավելի վատ իրավիճակ, քան երբ հետերոսեքսուալ մարդիկ փորձում են «զույգավորել» երկու միասեռականների: Որպեսզի իրական կապ ծագի, բավարար չէ ունենալ նույն սեռական կողմնորոշումը: Ազատեք ինքներդ ձեզ նման անհարմար իրավիճակներից և այլևս մի փորձեք գուլպաների պես զույգավորել ձեր բոլոր միասեռական ընկերներին:

2. «Որտեղի՞ց գիտես, որ քեզ դուր չեն գալիս կանայք, եթե երբեք չես փորձել:»

Միթե՞ մարդիկ մինչ օրս այդ հարցը տալիս են: Էն էլ ոնց: Շարունակական երկակի ստանդարտներ: Սերն ու կապվածությունը շատ ավելին են, քան մեկանգամյա փորձը: Եթե ինչ-որ մեկը նման հարց տա, նույնիսկ առավել ամաչկոտ գեյերը դաստիրակչական լեկցիա կկարդան, ուստի պետք չէ դիպչել այս թեմային:

3. «Նայիր իմ կրծքին, ի՞նչ կասես:»

Կասեմ, որ ինքնագնահատականի խնդիր ունես: Այն, որ դու սեռական առումով չես գրավում քո լավագույն միասեռական ընկերոջը, դեռ չի նշանակում, որ արժե նրանից հաճոյախոսություններ խնդրել քո արտաքինի համար, ինքնագնահատականը բարձրացնելու համար:

4. «Ես շատ կարեւոր հարցազրույց ունեմ: Ինձ համար զգեստ կընտրե՞ս:»

Ոչ բոլոր միասեռականները հասկանում են նորաձեւությունը: Ոչ բոլոր գեյերն են առևտրամոլ: Բայց որտեղի՞ց այնպիսի վստահություն, որ նույնիսկ նրանք, ում գնումներ կատարելն ուրախություն է պարգևում անպայման կցանկանան իրենց ժամանակը ծախսել հանուն ձեզ գնումներ կատարելու համար: Քիչ հավատացեք կինոներում ներկայացված կարծրատիպերին:

5. «Ես երեկույթ եմ կազմակերպում, եւ մենք շատ կցանկանայինք, որ մեզ հյուր գար գեյ զույգ: Կարո՞ղ ես:»

Եթե դուք որեւէ մեկին այդպիսի հրավեր ուղարկեք, ի պատասխան ձեզ սպասում է սառցե լռություն: Գեյը աքսեսուար չէ, որը կարելի է «ման տալ» առեւտրի կենտրոնում: Նա պայուսակ, կամ Gucci գոտի չէ: Եվ նման նախադասություններում միշտ լսվում է նման ենթատեքստ, եւ դա հաճելի չէ:

6. «Ի՜նչ տղամարդ է կորում»

Տղամարդիկ հայտնվել են այս մոլորակի վրա ոչ միայն երեխաներ անելու եւ այլոց սեռական կարիքները բավարարելու համար: Նույնը վերաբերում է կանանց: Ո՞վ եւ ո՞ւր է կորում: Տղամարդը, որին կանայք չեն գրավում սեքսուալ առումով, չի կորում, պարզապես տղամարդ է, որին դուր են գալիս տղամարդիկ:

7. «Ինչո՞ւ են մեր ժամանակներում այդքան շատ տղաներ ցանկանում օգտվել կոսմետիկայից:»

Պարզապես այն պատճառով, որ ազատության նման բան կա: Եվ քանի որ մեյքափը կարող է հիանալի տեսք ունենալ՝ անկախ գենդերից:

8. «Դու ակտի՞վ ես թե՞ պասիվ»

Քո գործը չէ:

9. «Ձեզանից ո՞ր մեկն է աղջիկը»

*նետում եմ աթոռը*

Երկու տղամարդիկ, ովքեր հարաբերությունների մեջ են, դա երկու տղամարդ են: Ոչ կանայք: Ջոկո՞ւմ ես: Հա, նկատի ունես, թե ո՞վ է ավելի կանացի: Լավ, սա բոլորովին այլ հարց է, արի խոսենք այս ոչ պակաս վիճելի թեմայի մասին…

10. «Դու շատ տղամարդկային պահվածք ունես գեյի համար»

Սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնադրսեւորումը՝ նույնը չեն: Ոչ բոլոր գեյերը նման են կինոյում ցուցադրվող շռայլ կերպարներին, եւ ոչ բոլոր հետերոսեքսուալ տղամարդիկ բրուտալ մորուքավոր անտառահատներ են: Հանգիստ թողեք մարդկանց եւ դադարեք իրենց սահմանել հիմար կարծրատիպերի միջոցով, որոնք հասարակությունը ձեր գլխին է լցրել:

11. «Վաո՜ւ, քեզ դո՞ւր է գալիս սպորտը»

Վայ քու ազիզ ջանին մեռնեմ: Հա՜, պատկերացնո՞ւմ ես: Միասեռական տղամարդը, ով սիրում է ֆուտբոլ, մեծ հայտնություն չէ: Աշխարհում կան շատ ու շատ ավելի տարօրինակ բաներ, ինչով կարելի է զբաղվել:

12. «Բայց … արդյո՞ք դա ցավոտ չի»

Ոչ ավելի ցավոտ, քան այս զզվելի հարցը: Ինչո՞ւ ես հարցնում եթե գեյ չես: Փորձիր ինքդ եւ տեղեկացրու արդյունքների մասին:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Հրապարակային բռնության կոչ հնչեցնողներն ու տարածողները կենթարկվեն քրեական պատասխանատվության

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը գումար է նվիրաբերել Իտալիայի տրանս սեքս-աշխատողներին