in

Հրապարակային բռնության կոչ հնչեցնողներն ու տարածողները կենթարկվեն քրեական պատասխանատվության

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն` 14 դեմ, 97 կողմ ձայներով:

Ըստ օրենսդրական փաթեթի, գենդերային, ռասայական, էթնիկական կամ սոցիալական, գենետիկական բնութագրերի, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, սեփականության կարգավիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքի, սոցիալական կամ անձնական այլ բնութագրերի հիմքով անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հանրային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով:

Բացի այդ, նման պահվածքի հրապարակային արդարացումը նույնպես հետեւանքներ կունենա: Այս դեպքում քաղաքացին կամ այն անձինք, ովքեր հրապարակայնորեն բռնության կոչերով են հանդես եկել, պատժի կենթարկվեն տուգանքով` 50 կամ 100 հազար դրամի չափով, կամ կալանքի տեսքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկման` մինչեւ մեկ տարի ժամկետով:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Առաջին սեքս. պահպանակներ անալ սեքսի համար

12 արտահայտություն, որը երբեք չարժե ասել գեյերին