in

Առաջին սեքս. պահպանակներ անալ սեքսի համար

Ինչպես գիտենք, մեր երկրում շատերը նույնիսկ վախենում են «պահպանակ» բառից: Ինքն իրեն հարգող «թիվ 2» արտադրատեսակի թողարկման ցանկացած ընկերություն պահպանակներ է թողարկում նաև անալ սեքսի համար:

Այսպիսով, արդյոք պահպանակները պետք են:

Այո, առանց նրանց բառացիորեն ոչ մի կերպ: Ավելի լավ է դրանք միշտ պահել մոտակայքում եւ օգտագործել սեքսի ժամանակ: Ճիշտ օգտագործման դեպքում պահպանակը սեռական վարակներին պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է: Հետեւաբար, դրա կիրառումը տղայի հետ սեքսի ժամանակ, որի հետ դուք դեռ չէք գնացել կլինիկա must have է: Ընդ որում, սեքսի բոլոր տեսակների համար՝ անալ և օրալ սեքսի:

ՄԻԱՎ-ը եւ մի շարք այլ հիվանդություններ ակնհայտ դրսեւորումներ չունեն: Շատերը պարզապես չեն կասկածում իրենց վարակների ծաղկեփնջի մասին, որոնք դեռ լիովին չէն դրսեւորվել: Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը հասնում է 5000-ի, որոնցից շատերը պատկերացում չունեն իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին:

Ինչ չափսերի պահպանակներ գոյություն ունեն

Հետաքրքիր փաստ. տղամարդկանց մոտ 20%-ն օգտագործում է պահպանակներ, որոնք նրանց փոքր են, քանի որ նրանց չափսերին համապատասխանը դեռ պետք է փնտրել: Ընդ որում, մոտ 30%-ը, ընդհակառակը, վերցնում են իրենց չափազանց մեծ:

Ուստի, մենք կոչ ենք անում ձեզ չենթարկվել XL մակագրությամբ փաթեթներ վերցնելու ցանկությանը, եւ վերջապես վերցնել եւ չափել առույգ առնանդամի երկարությունը եւ տրամագիծը, որից հետո ընտրել համապատասխան պահպանակներ:

Ընդհանուր առմամբ, պահպանակի հարմարավետությունը հիմնականում կախված է իր լայնությունից, ուստի հիշեք պահպանակների ստանդարտ չափսերը.

  • S — հիմնական: 4-3 սմ լայնությամբ;
  • M — միջին: 5 սմ լայնությամբ;
  • L — մեծ: ավելի քան 5 սմ լայնությամբ;
  • XL, Extra Large: ավելի քան 6,2 սմ լայնությամբ գլխիկի մոտակայքում եւ ավելի քան 5 սմ լայնությամբ է անդամի հիմքում:

Միեւնույն ժամանակ, պահպանակի միջին երկարությունը 18 սանտիմետր է: Եթե ձեր առնանդամը ավելի մեծ է, ապա ձեզ անհրաժեշտ են մեծ պահպանակներ (մի մոռացեք կարդալ տուփի հակառակ կողմի տեքստը): Տուփի վրա գրված կլինի՝ strong, strength կամ extra strength, դրանք ավելի հաստ են, քան սովորականները: Նման պահպանակները կարելի է գնել սեքս-շոփում կամ դեղատներում:

Փաթեթը պետք է բացել եզրից, այնպես, որ պահպանակը չպատռվի: Պետք չէ պատռել փաթեթը ատամներով:

Ինչպես ճիշտ հագնել. Ծալված պահպանակը պետք է հագնել առույգ վիճակում գտնվող անդամի վրա: Ճզմիր ցուցամատով և բութ մատներով պահպանակի գագաթը, այնպես որ դրա մեջ օդ չլինի, և պահելով վերևի հատվածը «գլորելով» բաց պահպանակը մինչև առնանդամի հիմք:

Եթե անդամը թլփատված չէ, բացեք գլխիկը նախքան պահպանակը հագնելը:

Վնասված փաթեթներով կամ երկարատեւ պահպանման ակնհայտ նշաններ ունեցող (օրինակ, փխրուն, կպչուն կամ գույնը փոփոխված) պահպանակները չի կարելի օգտագործել, քանի որ դրանք կարող են թերի լինել:

Հումորը հումորով, բայց մի օգտագործեք վազելին: Օգտագործեք միայն ջրային (water, liquid, latex-friendly, water-based) կամ սիլիկոնային (silicon) հիմքով քսայուղեր: Չի կարելի օգտագործել քսայուղեր, որոնք հիմնված են հանքային յուղերի կամ նավթային արտադրանքի (oil) վրա, ինչպիսն է վազելինը, ինչպես նաեւ բուսական յուղեր, խոհարարական յուղեր եւ քսուքների մեծ մասը, քանի որ նրանք բոլորն էլ նվազեցնում են լատեքսի ուժը, ինչը կարող է հանգեցնել պահպանակի պատռմանը:

Պահպանակի պատռման դեպքում այն պետք է անմիջապես փոխարինել:

Սերմնաժայթքումից հետո պետք է հետեւել, որ պահպանակը չընկնի առնանդամից, մինչեւ վերջինս գտնվում է քո զուգընկերոջ մեջ. անհրաժեշտ է պահել պահպանակը անդամի հիմքի մոտ, երբ հեռացնում եք այն զուգընկերոջ մեջից (դա պետք է անել, քանի դեռ անդամը առույգ վիճակում է):

Պահպանակները ոչ մի դեպքում չի կարելի կրկին օգտագործել

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

6 ցնցող, սեքսոտ եւ զվարճալի գեյ ֆիլմեր, որոնք դուք հավանաբար չեք տեսել

Հրապարակային բռնության կոչ հնչեցնողներն ու տարածողները կենթարկվեն քրեական պատասխանատվության