in

6 ցնցող, սեքսոտ եւ զվարճալի գեյ ֆիլմեր, որոնք դուք հավանաբար չեք տեսել

Մենք արդեն գրել էինք 6 սուպեր թեժ տղա տղայի վրա սեքս տեսարան ժամանակակից ֆիլմերում հոդվածը, որը արդեն առանց կասկած կարդացել է ամեն անբավարարված հայ: Այսօր մենք կներկայացնենք թեժ ֆիլմերի/սերիալների ցուցակ, որը դուք անկասկած կցանկանաք դիտել:

Մեծահասակների համար կինոնկարները միշտ հետաքրքրել է մեր հանրությանը, սակայն հայկական «ամոթը» մտնում է չաթ և խանգարում է շատերին պարզապես հաճույք ստանալ իրենց ցանկությունից:

Այս ֆիլմերում դուք կտեսնեք սեքս (պատկերացնո՞ւմ եք!), սեքսի տեսակներ և բնականաբար առաջին սեքս: Ահա 11 ցնցող, սեքսուալ եւ զվարճալի, էլ չենք խոսում զգայական, գեղարվեստական եւ ազնվության մասին:

«Մեքսիկացի տղամարդիկ» / Mexican Men

Կինոնկարը բաղկացած է հինգ կարճամետրաժ ֆիլմերից, որոնք հետազոտում են տղամարդ սիրող կրքոտ մեքսիկացիների կյանքը, սերը եւ սեռական կյանքը: Բոլոր մասերը նկարահանված են ռեժիսորներ Ջուլիան Հերնանդեսի և Ռոբերտ Ֆիեսկոի կողմից:

«Ցանկությունը կազատի քեզ» / Desire Will Set You Free

Բեռլինը ոչ միայն Գերմանիայի մայրաքաղաքն է, այլև ամբողջ աշխարհի սեքս մայրաքաղաքը։ Հնարավոր է: Այսպիսով, երկրի փորձարարական գրավչությունը եւ ստորգետնյա սեքս ակումբները կատարյալ ֆոն են այս սյուրռեալիստական դրամայի համար:

«10 տարվա ծրագիր» / The 10-Year Plan

Մենք բոլորս ծանոթ ենք այս իրավիճակին: «10 տարվա ծրագիրը» պատմում է Մայլզի և Բրոուդիի՝ երկու նույնասեռական ընկերների մասին, որոնք ապրում են Արեւմտյան Հոլիվուդում: Նրանք պայմանավորվում են ամուսնանալ, եթե տաս տարվա ընթացքում չգտնեն իրենց Պարոն Ճիշտ Տղամարդուն: Փայլուն ավարտով դրամա:

«Հավերժական սեր» / Everlasting Love

Ֆրանսիական «Անծանոթը լճի մոտ» (ևս 2013 թվականին լույս տեսած) ֆիլմի հոգեւոր եւ գեղարվեստական բարեկամ Everlasting-ը անտառային գեղեցիկ եւ շատ էստետիկ դիմանկար է:

Ֆիլմում լեզվի ուսուցիչ Կառլոսը կապվում է մի դեռահասի հետ Բարսելոնայի սահմաններից դուրս գտնվող փարթամ անտառում: Սակայն նա պարզապես դեռահաս չէ, նա Կարլոսի աշակերտներից մեկն է…

«Երրորդը» / El tercero

Ուշադիր մտածված պատմությունը տեղի է ունենում միայն երեք դերասանների եւ մի շարք երկար տեսարաններով: Ռեժիսոր Ռոդրիգո Գերերոն առաջարկում է ազնիվ եւ ինտիմ հայացք կատարյալ մեկ գիշերվա հանդիպման համար:

Ֆեդեն ծանոթության կարքում ծանոթանում է միասեռական զույգի հետ և պայմանավորվում է հանդիպել նրանց հետ: Նրանց հետ անցկացրած գիշերից հետո Ֆեդեն բացահայտում է, որ սիրո մասին իր հասկացությունը շատ է փոխվել:

«Սպիտակ հասթլերը» / Hustler White

Ռիկ Կաստրոյի եւ Բրյուս Լաբրյուսի սադրիչ ֆիլմը Թոնի Ուորդի հետ, որը նկարահանվել է Լոս Անջելեսի հասթլերների, վաճառվող սիրո եւ անբարոյական աշխարհի մասին: Ավանգարդ կինոյի եւ իրական պոռնոյի կոկտեյլ:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Իմ տղան գեյ է: Խորհուրդներ ծնողներին. մաս 1

Առաջին սեքս. պահպանակներ անալ սեքսի համար