in

Իմ տղան գեյ է: Խորհուրդներ ծնողներին. մաս 1

Այս հոդվածը պատրաստվել է ամերիկյան PFLAG — Parents, Families and Friends of Lesbians and Gays (Լեսբուհիների եւ գեյերի ծնողները, ընտանիքը եւ ընկերները) կազմակերպության կողմից: Ներկայացնում ենք ձեզ առաջին մասը:

«Մենք նույնպես ստիպված էինք անցնել այն զգացումների միջով, որոնք դուք զգում եք։ Այս հոդվածում մենք կփորձենք օգնել ձեզ հասկանալ եւ պահպանել լավ հարաբերություններ ձեր որդու/դստեր հետ:»

Պարզվում է նա գեյ է…

Դժվար է կանխատեսել ծնողների արձագանքը, երբ նրանք առաջին անգամ իմանում են, որ իրենց երեխան գեյ է: Մեծամասնությունը կարծում է՝ «Տեր, ես դա չեմ տանի»: Հաճախ նրանք պատրաստ չեն այս խոսքերին՝ «Մամ, պապ, ես գեյ եմ»:

Նախ, դուք միայնակ չեք: Հետազոտությունները ցույց են տվել, որ մոլորակի յուրաքանչյուր տասներորդ մարդը գեյ է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր չորրորդ ընտանիք ունի ծիածանոտ երեխա, եւ յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ ազգական, որը գեյ է:

Երկրորդ, եթե ձեր երեխան խոստովանել է ձեզ կամավոր կերպով, ապա ձեզ ավելի հեշտ կլինի: Ձեր երեխայի որոշումը՝ բաց եւ ազնիվ լինել այս առումով, պահանջում է մեծ քաջություն: Սա նաեւ ծառայում է որպես ձեր եւ ձեր երեխայի միջեւ մեծ սիրո եւ վստահության ապացույց: Հիմա ձեր հերթն է՝ ցույց տվեք նրան, որ դուք էլ եք սիրում նրան:

Բոլորովին այլ մա՞րդ է

Մենք (ծնողները) կարծում ենք, որ մենք գիտենք եւ հասկանում ենք մեր երեխաներին ծննդյան օրվանից: Այդ պատճառով, երբ երեխան հայտարարում է, որ նա գեյ է (իսկ մենք չէինք էլ կասկածում կամ կասկածում էինք, բայց վախենում էինք խոստովանել դա), առաջին արձագանքը՝ շոկն է:

Դուք երազում էիք, թե ինչպիսին կլինի ձեր երեխան, ով կարող է դառնալ: Երազանք, որը աճում է ձեր կյանքի փորձից եւ փորձառություններից, այն ամենից, ինչ ցանկանում էիք ինքներդ: Չնայած այն բանին, որ գեյերը ներկայացնում են բնակչության հսկայական մասը, մեր հասարակությունը «արտադրում» է միայն հետերոսեքսուալ երազանքներ:

Անորոշության եւ շոկի զգացումը բնական է, երբ կորցնում եք ինչ-որ բան: Այս դեպքում, դուք կորցրել եք ձեր երեխայի հետ կապված երազանքը: Նաեւ անհետացել է լիակատար փոխըմբռնման եւ վերահսկողության պատրանքը:

Իհարկե, եթե այդ մասին մտածենք, նման իրավիճակներ «նատուրալ» երեխաների հետ մեզ մշտապես զարմացրել են: Նրանք չեն ցանկանում իրենց կյանքը կապել նրանց հետ, ում մենք խորհուրդ ենք տալիս, երբ նրանք աշխատանք են ընտրում, նրանք չեն լսում մեր խորհուրդները եւ այլն:

Փորձեք հասկանալ, որ ձեր երեխան չի փոխվել: Ձեր երեխան նույն մարդն է, որին դուք գիտեք: Իսկ ահա ձեր երազանքներն ու ակնկալիքները կարող են փոխվել:

Ավելի լավ է չիմանա՜լ:

Հաճախ ծնողները կարծում են, որ ավելի հեշտ կլիներ, եթե նրանք «չոշամային դրա մասին»: Մենք փորձում ենք հերքել, որ դա տեղի է ունեցել՝ «Դա նրա անցումային տարիքն է, դա կանցնի»: Կամ դիրք ենք ընդունում՝ «Եթե նա ուզում է գեյ լինել, ապա ես չեմ ուզում նրան ճանաչել»: Այս ամենը միանգամայն բնական է:

Սակայն, եթե դուք չիմանայիք ճշմարտությունը իր կողմնորոշվամ մասին, դուք երբեք չէիք իմանա ամբողջական ճշմարտությունը ձեր երեխայի մասին: Նրա կյանքի մեծ մասը ձեզանից թաքցված կլիներ: Շատ կարեւոր է հասկանալ եւ ընդունել, որ ձեր երեխայի սեռական կողմնորոշումը, հոմո կամ բիսեքսուալությունը պարզապես իր կյանքի փուլ չէ կամ ժամանակաշրջան, որը կանցնի:

Կրկնենք. այն, որ ձեր երեխան ասել է ձեզ իր միասեռականության մասին, խոսում է այն մասին, թե որքան է նա սիրում ձեզ: Նա ցանկանում է, որ ձեր հարաբերությունները միշտ լինեն ազնիվ և բաց, որպեսզի դուք սիրեք նրան այնպես, ինչպիսին նա կա, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին դուք կցանկանաք տեսնել նրան:

Ինչո՞ւ նա շուտ չի ասել:

Գեյերը հաճախ հետաձգում են այդ պահը, քանի որ նրանց համար երբեմն ինքն իրեն դժվար է խոստովանել: Հաճախ նրանք վաղ մանկությունից նկատում են, որ իրենք «տարբերվում են» մյուսներից, բայց պարզաբանման գործընթացը «ինչո՞ւմ է խնդիրը», կարող է տեւել տարիներ:

Հիշեք, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որը մեծամասամբ չի հասկանում եւ երբեմն վախենում է գեյերից: Հաճախ, դրա պատճառով գեյերը ատելություն են զգում իրենց հանդեպ: Այնպես որ, եթե դուք մտահոգված եք, որ եթե դուք ավելի վաղ իմանաք, ապա բարոյապես կօգնեք նրան իր տառապանքների մեջ, ապա հանգստացեք: Ամենայն հավանականությամբ, նա այդ ժամանակ դեռ պատրաստ չէր դրան:

Շարունակելի…

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Տաշի-տմբլով զգալու նուրբ արվեստը

6 ցնցող, սեքսոտ եւ զվարճալի գեյ ֆիլմեր, որոնք դուք հավանաբար չեք տեսել