in

Տաշի-տմբլով զգալու նուրբ արվեստը

Ինչպես ասել է աստղաբան Լյուսյա Հակոբյանը մենք այս կորոնավիրուսյան չարիքից կազատվենք միայն մեր ուրախությամբ և տաշի-տմբլով միմյանց զգալով: Դե, գեյերից լավ իրար զգալու մասին ո՞վ գիտի: Էս հոդվածում մենք կպատմենք վերին լինելու նուրբ արվեստի մասին:

Սրբանը զգայուն եւ նուրբ անցք է: Այն կազմված է նուրբ մաշկի եւ միլիոնավոր նյարդային վերջավորություններից, որոնք կարող են մատուցել զարմանալի հաճույք: Մյուս կողմից, դուք կարող եք առաջացնել մեծ ցավ, եթե չլինեք առավելագույնս զգույշ եւ ուշադիր:

Եթե դուք բախտ եք ունեցել գտնել մի տղայի, որը բավականաչափ վստահում է ձեզ, և պատրաստ է ներս թողնել ձեր առնանդամը, ապա ձեր զուգընկերը արժանի է, որ դուք հոգ տանեք նրա հաճույքի մասին, ինչպես ձեր սեփականի: Այլ ոչ թե դմբո-դմբո «մխրճվեք» նրա մեջ և «քունեք», իհարկե, եթե միայն դրա մասին նախապես չեք պայմանավորվել: Ավելի լավ է քննարկեք ինչ է իրեն դուր գալիս, իսկ ինչը ոչ, այդպես դուք կգտնեք հաճույքի ճամբան:

Շատ դեպքերում «վերին» գործընկերը գերիշխող է եւ վերահսկում է ամեն ինչ, սկսած դիրքից եւ վերջացրած արագությամբ եւ դիրքերի փոփոխությամբ: Սակայն, դա միշտ չէ, որ այդպես է: Երբեմն «ստորինը» կարող է լինել գերիշխող եւ առաջարկել, թե ինչ պետք է անի «վերինը»:

Ամեն դեպքում, կարեւոր է, որ երկուսն էլ հնարավորություն ունենան խոսել մինչեւ սեքսը, սեքսի ժամանակ եւ դրանից հետո: Բաց շփումը կօգնի երկուսին էլ առավելագույն հաճույք ստանալ սեռական ակտիվությունից:

Այսպիսով, դուք ցանկանում եք լինել վերեւո՞ւմ: Կա որոշակի մակարդակի հմտություն եւ բազմաթիվ տեխնիկաները, որոնք կօգնեն ձեզ հիանալի սիրեկան լինել: «Թոփինգը» պահանջում է ռազմավարություն, ծրագիր իրականացնելու ունակություն եւ շատ համբերություն: Գլխավորը՝ հաճույք պատճառել զուգընկերոջը: Լավ «Թոփը» գիտի, որ «ստորին» տղայի ցանկությունների վրա կենտրոնանալը կարող է հաճելի պտուղներ բերել երկուսին էլ:

Սրբանային (անալ, հետանցքային) սեքսի մասին այս հոդվածը պարունակում է մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն սրել ձեր հնարքները: Բայց լինել լավը անկողնում, դա ոչ միայն այն է, ինչ դուք կարող եք անել զուգընկերոջ հետ, այլ դա հետադարձ կապի ապահովման խնդիր է: Թեեւ կրքոտ լինել «սովորեցնել» անհնար է, բայց դուք կարող եք իմանալ, թե ինչպես պետք է հող նախապատրաստել, որպեսզի յուրովի արտահայտել զգացմունքները:

Զարմանալի է, որ մինչ օրս գոյություն ունեն թոփ տղաներ, որոնք ստորին չեն եղել: Ժամանակն է մի կողմ դնել վախերը եւ հասկանալ «տեսությունը»: Ի վերջո, դեռ երկար ենք լինելու կարանտինի մեջ: Սա կօգնի ձեզ բարձրացնել ձեր խաղը հաջորդ մակարդակ:

Հասկանալ, թե ինչպես է աշխատում սրբան

Շատ տղաներ հետանցքը ընկալում են որպես ամուր, փափուկ մաղձ, օրգանական անցք ձեռնաշարժության համար: Բայց այն ավելի շուտ ամուր, փափուկ խուց է, տարբեր չափերի եւ կորերի, որոնք մարդուց մարդ փոքր-ինչ տարբերվում է: Սա կոր է, որտեղ առաջին խուցը տանում է դեպի մեկ այլ, որը, ի վերջո, հասնում է բարակ աղիքին:

Դուք, իհարկե, գիտեք շագանակագեղձի մասին: Այս ընկույզի չափի գեղձ է, որը գտնվում է ուղիղ աղիքի ներսում: Այն գտնվում է ստամոքսից մոտ 5-7 սմ հեռավորության վրա: Ուղիղ աղիքի եւ շագանակագեղձի միջեւ կա մարմին, որի հաստությունը բոլոր տղամարդկանց մոտ տարբեր է: Դա նշանակում է, որ դրա խթանման համար անհրաժեշտ ճնշման ուժը նույնպես տարբեր է: Էրեկցիայի ժամանակ, շագանակագեղձը հենվում է ուղիղ աղիքի վրա, դարձնելով շագանակագեղձի զգայուն տարածքը ավելի մատչելի առնանդամով խթանելու համար:

Փորձառու զուգընկերը կարող է որոշ ժամանակ անցկացնել շագանակագեղձը մատներով խթանելու համար: Դա կօգնի «պասիվին» հանգստանալ եւ «տաքանալ» ներթափանցման համար: Շագանակագեղձը մարդու մարմնի կարեւոր էրոգեն տարածք է: Մերսումը կարող է առաջացնել օրգազմ, որը նման է առնանդամի օրգազմին, բայց ավելի ինտենսիվ եւ զգացվում է ամբողջ մարմնում: Այս կերպ ոմանք կարող են ստանալ սուպեր օգրազմներ, որոնք իրենցից ներկայացնում են շարունակական ալիք եւ հաճույքի սպազմեր:

«Առանց ձեռքերի» պրծնել, առնանդամը ներսից զգալով՝ հատուկ հաճույք է:

Սեքսի ժամանակ անդամի վրա ճնշումը կարգավորվում է հաստ աղիքի վրա գտնվող ուժեղ մկանի (սրբանային սֆինկրերի) միջոցով, որը հանգստանում է կամ սեղմվում է, գրկելով առնանդամը:

Անալ սֆինկտերը մարդու մարմնի ամենաուժեղ մկաններից մեկն է, որը մեծ խնդիր է դառնում սկսնակների համար, քանի որ այս մկանների թուլացման ուսուցումը պահանջում է փորձ եւ պրակտիկա:

Լավ սեքսի դասին չի խանգարում ավելացնել գիտելիքներ այն մասին, թե ինչպես է օրգանիզմը զբաղվում սննդով, ինչ է խթանում աղիների աշխատանքը (սնունդ, դեղորայք, սուրճ եւ այլն), որպեսզի ավելի լավ իմանաս անալ սեքսի համար լավ պայմանների մասին:

Իդեալական է այն տղան, ով հիշում է ամեն ինչի մասին, քանի որ դա նրա մարմինն է, եւ նա, հավանաբար, նախապես ազատել է ստամոքսը հանդիպումից առաջ, եւ մտքում հաշվում է հարմարավետ սեքսի համար հատկացված ժամանակը:

Վարպետության սահման գոյություն չունի, բայց առնվազն օգտակար է հասկանալ զուգընկերոջ անատոմիան, որպեսզի միասին հասնեք ձեր «բարձունքներին»:

Աղբյուր՝ UDATZ

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

«Շիրազի Վարդը» սերիալի սեքսոտ տղամարդիկ

Իմ տղան գեյ է: Խորհուրդներ ծնողներին. մաս 1