in

Victoria’s Secret ընկերությունը ներկայացրել է տրանսգենդեր մոդել Վալենտինա Սամպայոյի առաջին լուսանկարները

Victoria’s Secret կանանց ներքնազգեստի, լողազգեստների, հագուստի, կոսմետիկայի, օծանելիքի եւ աքսեսուարների վաճառքի աշխարհում ամենահայտնի ընկերություններից մեկը, կես տարի առաջ պայմանագիր է կնքել տրանսգենդեր կին Վալենտինա Սամպայոյի հետ (Valentina Sampaio): Օրերս հրապարակվել են մոդելի առաջին լուսանկարները:

Լուսանկարում 23-ամյա բրազիլուհին պատկերված է այլ «ոչ ստանդարտ» մանեկենուհիների՝ 51-ամյա Հելենա Կրիստենսենի, ինչպես նաեւ Քենդիս Հաֆինի եւ Սոլանժ Վան Դորնի (Candice Huffine, Solange van Doorn) պլյուս-սայզի մոդելների հետ:

Ներքնազգեստի նոր հավաքածուն ստացել է «Body by Victoria» անվանումը:

2018 թվականին Victoria’s Secret-ի մարքեթինգի գծով տնօրեն Էդ Ռազեկը հայտարարել է, որ տրանսգենդերներին եւ պլյուս-սայզի մոդելներին շոու չի վերցնում, քանի որ դրանք չեն համապատասխանում ընկերության ձեւաչափին: Սոցցանցերում կտրուկ բացասական ալիքներից հետո Ռազեկը ներողություն խնդրեց իր խոսքերի համար, իսկ հետո հեռացվեց աշխատանքից:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ամերիկյան խոշորագույն գեյ-պոռնո ստուդիան դադարեցնում է նկարահանումները կորոնավիրուսի պատճառով

Մայլի Սայրուսը դադարել է հաճախել իր հին եկեղեցին, քանի որ այն նույնասեռականներին վատ էր վերաբերվում