in

Թիմոթի Շալամեն դիմել է «Կոչի՛ր ինձ քո անունով» քաղաքի բնակիչներին

Թիմոթի Շալամեն իր համակրանքն է հայտնել Կրեմա քաղաքին՝ «Իմ սիրտը ձեզ հետ է, չեմ կարող հավատալ, որ այնտեղ նման բան է տեղի ունենում»:

Իտալական քաղաքը, որը գեղատեսիլ վայր էր «Կոչի՛ր ինձ քո անունով» գեյ-ռոմանտիկ ֆիլմում, որտեղ նկարահանվել էր դերասանը: Այսօր քաղաքը արգելափակվել է կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ աճող անհանգստությունների պատճառով: Կրեմայում գրանցվել էր մեկ մահ:

«Ես անհանգստանում եմ բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են թեժ կետերում: Երիտասարդների մասին, ծերերի մասին: Բայց, Կրեմա, իմ սիրտը ձեզ հետ է, չեմ կարող հավատալ, որ այնտեղ նման բան է տեղի ունենում: Հոգիս ցավում է, երբ կարդում եմ այս բոլոր նորությունները: Չէ որ սա այն վայրն է, որը ես լավ գիտեմ: Խնդրում ենք փորձել մնալ անվտանգ»

թվիթել է դերասանը:

Իտալիան լրջորեն տուժել է կորոնավիրուսից. հիվանդության ավելի քան 40 000 հաստատված դեպքեր եւ 4000 մահացու ելքեր: Սա աշխարհում մեծությամբ երկրորդ տուժած երկիրն է Չինաստանից հետո, որտեղից վիրուսը ծագել է դեռ 2019 թվականի դեկտեմբերին:

Կառավարության պաշտոնյաները երկիրը մեկուսացրել են մարտի 9-ին: Իտալիայի քաղաքացիներին թույլատրվում է լքել տունը միայն աշխատանքի, բժշկական գործերով կամ արտակարգ դեպքերում:

Պաշտոնյաները հորդորում են մնալ տանը և պահպանել սոցիալական հեռավորությունը. սա պետք է օգնի կանխել գլոբալ համաճարակի տարածիւմը, որը տարածվել է ամբողջ աշխարհում եւ հազարավոր մարդկանց կյանքեր է խլել (այս հոդվածը գրելու պահին):

Ձեռքերի, ինչպես նաև փռշտալու և հազալու հիգիենայի պահպանումը չվարակվելու լավագույն միջոցն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ևկանխարգելման ազգային կենտրոնի կորոնավիրուսի պանդեմիայի ուղեցույցին այստեղ:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Հնդկաստանում վարձույթ է դուրս գալիս այդ երկրի պատմության մեջ առաջին սեփական գեյ-կատակերգությունը

Ամերիկյան խոշորագույն գեյ-պոռնո ստուդիան դադարեցնում է նկարահանումները կորոնավիրուսի պատճառով