in

Հնդկաստանում վարձույթ է դուրս գալիս այդ երկրի պատմության մեջ առաջին սեփական գեյ-կատակերգությունը

Հնդկաստանի Գերագույն դատարանը 2018 թվականի սեպտեմբերի 6-ին չեղյալ է հայտարարել երկրի Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածը, որում նախատեսված էր 10 տարվա ազատազրկում նույնասեռական հարաբերությունների համար: Դե, քանի որ հոդվածը չեղյալ է հայտարարվել, պետք է փոխել հասարակության վերաբերմունքը, հոմոսեքսուալության նկատմամբ: Ֆիլմը կարող է լինել կարճ ճանապարհներից մեկը, դե, իսկ գեյ-կատակերգությունը, դա նաեւ զվարճալի է:

«Հնդկաստանն այժմ գտնվում է զարգացման այն փուլում, որում ԱՄՆ-ն եղել է մոտավորապես 70-ական թվականներին», — ասում է Մումբայի հայտնի լրագրող եւ ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստը Վիկրեմ Դոկտորը: «Բաց միասեռականների մեծ շերտ կա, նրանք մտադիր չեն հետերո զույգ կազմել: Եվ հայտնվում են ավելի ու ավելի շատ երիտասարդ միասեռականներ, որոնք կիսում այդ դիրքորոշումը: Սակայն մնում է հոմոսեքսուալ տղամարդկանց բավականին մեծ տոկոս, որոնք, այնուամենայնիվ, ամուսնանում են: Եվ մեզ դեռ որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի այս իրավիճակը փոխվի»:

Ֆիլմի սյուժեն՝ Երջանիկ ավարտին հասնելու ճանապարհը շատ բարդ է Քարտիքի եւ Ամանի համար: Մինչ Ամանի ընտանիքը պայքարում է Քարտիքի իր սիրո դեմ, Քարտիկը պատրաստ չէ նահանջել մինչեւ Ամանի հետ չամուսնանան:

Հիթեշ Քեվալիան՝ ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսորը, ասում է, որ չի ցանկացել ծաղրել միասեռականներին: Նրա նկարը սեռական բազմազանության ճանաչման եւ ԼԳԲՏ մարդկանց «ուրախ ձեւով» ընդունելու կոչ է:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Գեյ-սեքս եւ կորոնավիրուս: Նվազագույնի հասցրեք ռիսկը

Թիմոթի Շալամեն դիմել է «Կոչի՛ր ինձ քո անունով» քաղաքի բնակիչներին