in

Գեյ-սեքս եւ կորոնավիրուս: Նվազագույնի հասցրեք ռիսկը

Բայց եթե դուք այնուամենայնիվ որոշել եք սեքսով զբաղվել, ապա օգտագործեք պահպանակներ եւ խուսափեք համբույրներից: Ահա ռիսկային սեռական վարքի մի քանի նկատառումներ եւ խորհուրդներ ինչպես փոխել այն համաճարակի ժամանակ:

Ինչու է գեյերի մի մասը սիրում առանց պահպանակի

Արթուր՝ Նախ, եւ  ամենակարեւորը, ես շատ զգայուն սրբան ունեմ: Այն զգացումը, որ առնանդամը  առանց լատեքսի սահում է իմ շագանակագեղձում, կարող է ինձ տալ երկարատեւ  օրգազմիկ հաճույքի ալիքներ: Իհարկե, ոչ ամեն անգամ, բայց համեմատաբար  հաճախ:
Այնուհետեւ իմ սիրեկանի  օրգազմը: Երբ նա պրծնում է իմ մեջ, եթե դա տեղի է ունենում ճիշտ ուժով, ապա  ես զգում եմ ամեն ինչ: Ես զգում եմ, թե ինչպես է ջերմ օրգազմը լցվում  ներսում... 
Իյեն՝ Հիմնականում  նույն պատճառներով հետերո-տղամարդիկ զբաղվում են սեքսով առանց պահպանակի:  Հնարավոր է, որ դուք գիտեք, որ հետերոները դիմում են տարբեր բաների,  որպեսզի չօգտագործեն պահպանակը:
Կանայք  հաբ են ընդունում, նրանց մոտ ներարգանդային պարույր է տեղադրվում, իսկ  տղամարդկանց մոտ՝ վազէկտոմիա, այն պարզ պատճառով, որ նրանք նախընտրում են  սեքսով զբաղվել առանց պահպանակի:
Դուք  երբեւէ մտածել եք՝ ինչո՞ւ: Ես երբեք չեմ տեսել այդ տիպի հարցումներ: Ինչու  են այս բոլոր տղամարդիկ եւ կանայք խախտում իրենց բնական հորմոնալ ցիկլը  կամ ինչու են վիրահատություն անում: 

Ի՞նչ է PrEP-ը

PrEP-ը կամ մինչկոնտակտային կանխարգելումը՝ կանխարգելման մեթոդ է, որի դեպքում ՄԻԱՎ չունեցող մարդիկ ամեն օր դեղամիջոց են ընդունում, որպեսզի նվազեցնեն վարակի վտանգը, եթե նրանք ենթարկվեն վիրուսի ազդեցությանը: Միջոցը կանխում է ՄԻԱՎ-ի տարածումը ձեր օրգանիզմում:

PrEP-ն նշանակվում է ՄԻԱՎ-ի բացասական կարգավիճակ ունեցող մեծահասակներին եւ դեռահասներին, ովքեր սեռական կամ ներարկային թմրամիջոցների միջոցով ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկի են ենթարկվում:

Չպաշտպանված սեքս՝ կորոնավիրուսով վարակվելու ճանապարհ

2020 թվականին մարդկությունը պայքարում է նոր կորոնավիրուսի դեմ, որը հայտնի է Covid-19 անունով:

Ի՞նչ է կորոնավիրուսը

Կորոնավիրուսները (CoV) վիրուսների մեծ ընտանիք են, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ: Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ:

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն/ տենդ, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.

  • Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հիվանդի հետ սերտ շփման արդյունքում
  • Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կամ
  • Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով

Սեքս-աշխատողները պետք է մտածեն անվտանգության միջոցառումների մասին, ներառյալ ձեռքի ախտահանման միջոցների օգտագործումը, հաճախորդների հետ շփվելիս պետք է հիշել մրսածության եւ գրիպի ախտանիշների, համբույրների արգելքի եւ այլ սահմանափակումների մասին, որպեսզի բացառեն թքի շփումները:

Կորոնավիրուսն ինքնին սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, բայց քանի որ սեքսի ժամանակ մարդկանց միջեւ սերտ կապ կա, վարակման հավանականությունը գրեթե 100 տոկոս է, հատկապես համբույրների պատճառով: Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այնպես որ վարակվածի համբույրներն առավել եւս մեծացնում են ռիսկը:

Նույնիսկ եթե դուք չեք համբուրվում սեքսով զբաղվելու ժամանակ, դուք դեռ կարող եք վարակվել Covid-19-ով: Աղտոտված ձեռքերը վարակի հիմնական աղբյուրն են: Դա ոչ միայն սեքսն է, այլեւ դրա հետ կապված ցանկացած շփում:

Հիշեցնենք, որ ցանկացած տեսակի սեքս, բացի վիրտուալից, կարող է փոխանցել վիրուս

Դատելով Grindr-ից եւ այլ հավելվածներից՝ տղամարդիկ ավելի ու ավելի հաճախ են նախապատվություններ տալիս «միայն չաթին»՝ վիրուսով վարակվելու վախի պատճառով:

Tinder հավելվածը գովազդի միջոցով օգտվողներին կոչ է անում լվանալ իրենց ձեռքերը, խուսափել դեմքին դիպչելուց եւ «պահպանել հեռավորությունը հանրային վայրերում»:

Այսպիսով, դուք պետք է խուսափեք սեռական կապերից անծանոթների հետ, մինչեւ կորոնավիրուսի սպառնալիքի վերացումը: Կամ ռիսկի նվազեցման համար օգտագործեք պահպանակը եւ խուսափեք համբույրներից:

Խնդրում ենք կիսվել այս հոդվածով, այն կարող է օգտակար լինել ինչ-որ մեկին:

Աղբյուր՝ UDATZ

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Հայաստանը ԼԳԲՏ-զբոսաշրջիկների համար աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկում

Հնդկաստանում վարձույթ է դուրս գալիս այդ երկրի պատմության մեջ առաջին սեփական գեյ-կատակերգությունը