in

Հայաստանը ԼԳԲՏ-զբոսաշրջիկների համար աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկում

Asher and Lyric-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի համաձայն Նիգերիան համարվում է աշխարհի ամենավտանգավոր երկիրը ԼԳԲՏ համայնքի զբոսաշրջիների համար:

Ըստ աղբյուրի, Նիգերիան առաջին տեղում է հայտնվել միասեռ հարաբերությունների քրեականացման պատճառով. այդ օրենքի խախտման համար կարող է սպառնալ 14 տարվա ազատազրկում կամ մահապատիժ: Ավելին, Նիգերիայում արգելվում է նաև պաշտպանել ԼԳԲՏ համայնքի իրավունքները:

Նիգերիային հաջորդում են Քաթարը, Եմենը, Սաուդյան Արաբիան և Տանզանիան, որտեղ միասեռ հարաբերությունները կարող են ավարտվել ձերբակալությամբ:

Հայաստանը և հարևան Ադրբեջանը զբաղեցրել են 59-րդ 58-րդ տեղերը: Լինելով սահմանային հատվածում: Եվս երկու տող և Հայաստանը նույնպես կհամարվի ոչ ապահով երկիր:

Երկու երկրները՝ Բուլղարիան եւ Իսրայելը, թույլ չեն տալիս ամուսնական հավասարություն իրենց քաղաքացիների համար, բայց պաշտոնապես ճանաչում են ամուսնությունները արտասահմանում: Շուտով դա տեղի կունենա նաև Հայաստանում:

Հայաստանը (3%), Ղրղզստանը (4%) և Մոնղոլիան (6%) նույնպես կարող են վատ տեղեր լինել այցելության համար, չնայած ֆորմալ հակա-ԼԳԲՏ+ օրենսդրության բացակայությանը, որը կարող է վնասել ճանապարհորդներին:

Ցուցակում տեղ են գտել նաև նույնասեռ զույգերի համար ամենաապահով երկրները: Առաջին տեղում Շվեդիան է: Երկրորդում՝ Կանադան, եռյակը եզրափակում է Նորվեգիան:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Նույնասեռականը պատմել է, թե ինչպես է մայրը պաշտպանել իրեն հոմոֆոբ ազգականներից

Գեյ-սեքս եւ կորոնավիրուս: Նվազագույնի հասցրեք ռիսկը