in

Netflix-ում թողարկվել է «Կանադական հոգեգարի» մասին վավերագրական սերիալը, որը մասնատել է բոյֆրենդին

Netflix-ում կայացել է «Don’t F**k with Cats: Hunting an Internet Killer» եռասերիանոց վավերագրական ֆիլմի պրեմիերան: Սյուժեի կենտրոնում էժանագին գեյ-պոռնոյի դերասան Լուկա Ռոկկո Մանոտան է (Luka Rocco Magnotta), որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտվել ընկերոջ մասնատման համար:

Ռեժիսոր Մարկ Լյուիսի (Mark Lewis) ֆիլմը ցույց է տալիս կենդանիների պաշտպանների մի խումբ, որոնք փորձում են հետեւել մոլագարին, որը համացանցում տեղադրում է կատուների կտտանքներով հոլովակներ: Ոստիկանությունը չի պատրաստվում փնտրել այդ անձին, ուստի ակտիվիստները ստիպված են իրենք հետաքննություն անցկացնել:

Մի քանի տարի անց Մանոտան կենդանիներից կանցնի մարդկանց՝ համացանցում կհրապարակի չինացի ուսանող Լին Հունի (Lin Jun) սպանության տեսագրությունը եւ զոհի մարմնի մասերը փոստով կուղարկի Կանադայի Պահպանողական եւ Լիբերալ կուսակցությունների շտաբ: Միայն դրանից հետո ոստիկանությունը վերջապես կսկսի մարդասպանի որոնումները, որը լրագրողներից ստացել է «Կանադական հոգեգար» մականունը:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Հռոմի Պապը նույնասեռականների նկատմամբ ատելությունը համեմատել է հիտլերյան նացիզմի հետ

Նույնասեռականը պատմել է, թե ինչպես է մայրը պաշտպանել իրեն հոմոֆոբ ազգականներից