in

Նույնասեռականը պատմել է, թե ինչպես է մայրը պաշտպանել իրեն հոմոֆոբ ազգականներից

Հոմոֆոբ ընտանիքը որոշել է ժողով կազմակերպել, որպեսզի քննարկի տղայի կողմնորոշումը, սակայն գործին միջամտել է նրա մայրը: Կինը բոցաշունչ խոսք է տվել ի պաշտպանություն որդու եւ հերոսուհի դարձել Twitter-ի օգտատերերի համար:

Բացահայտ գեյ Սիդնի Պրեսկոտը Twitter-ում պատմել է, թե ինչ անակնկալ է պատրաստել իր ընտանիքը Սուրբ Ծննդին: Հոմոֆոբ հարազատները որոշել են Սիդնիի միսը ուտել իր կողմնորոշման համար: Սակայն նրա կողքին է հայտնվել լուրջ դաշնակից՝ մայրը, գրում է Medialeaks-ը:

«Ես իմացա, որ Սուրբ Ծնունդին իմ ընտանիքը փորձել է «ժողով» անցկացնել այն կապակցությամբ, որ ես գեյ եմ, — գրել է Սիդնին: Բայց մայրս նրանց ՔԱՑՈՒ ՏԱԿ Է ՏՎԵԼ: «Ինձ միևնուն է, թե ինչ եք մտածում, նա ԻՄ որդին է: Եթե դուք չեք ուզում նրա հետ գործ ունենալ, գնացեք գրողի ծոցը, քանի որ դուք պարտավոր չեք: Եվ ես գիտեմ, որ ձեզանից ոչ մեկի դուխը չի հերիքի ինձ հակադարձել:»

Կնոջ հրապարակայնությունն ու որդուն աջակցելու ցանկությունն այնքան են զարմացրել սոցցանցի օգտատերերին, որ Սիդնիի հրապարակումը հավաքել է ավելի քան 33 հազար ռեթվիթ եւ գրեթե 300 հազար լայք: Իսկ տղայի մորը, կարծես, հռչակել են թագուհի ու ԼԳԲՏ պաշտպան:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Netflix-ում թողարկվել է «Կանադական հոգեգարի» մասին վավերագրական սերիալը, որը մասնատել է բոյֆրենդին

Հայաստանը ԼԳԲՏ-զբոսաշրջիկների համար աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկում