in

Հռոմի Պապը նույնասեռականների նկատմամբ ատելությունը համեմատել է հիտլերյան նացիզմի հետ

Հռոմի Պապը դատապարտել է գեյերի նկատմամբ ատելությունը՝ ելույթ ունենալով Քրեական իրավունքի միջազգային ասոցիացիայի (AIDP) համաշխարհային կոնգրեսում:

«Բոլորովին պատահական չէ, որ հիմա էլ երբեմն վերածնվում են նացիզմին բնորոշ խորհրդանիշները, — մեջբերում է Reuters-ը Հռոմի Պապի խոսքերը: — Եվ պետք է խոստովանեմ, որ երբ լսում եմ կարգուկանոնի համար պատասխանատու իշխանության որոշ ներկայացուցիչների կամ կառավարությունների անդամների ելույթները, հիշում եմ 1934 և 1936 թվականների Հիտլերի ելույթները»:

«Մեր օրերում հրեաների, գնչուների եւ նույնասեռական հակումներ ունեցող մարդկանց հետապնդումը հաճախ մարմնավորում է ոչնչացման եւ ատելության մշակույթը: Այս ամենն արդեն այն ժամանակ էր, և այսօր կրկին կրկնվում է», — եզրափակել է պոնտիֆիկոսը:

1933 թվականից մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նացիստական Գերմանիայում նպատակաուղղված կերպով ոչնչացվել են համակենտրոնացման ճամբարներում հրեաները, գնչուները, նույնասեռականները, հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, կոմունիստները եւ այլոք:

Տարբեր գնահատականներով՝ սպանվել է մոտ 6 մլն հրեա, 5000-ից 15000 ԼԳԲՏ ներկայացուցիչ: Ֆաշիստները նույնասեռականներին օգտագործել են բժշկական փորձերի ժամանակ՝ փորձելով նույնասեռականության դեմ «դեղամիջոց» գտնել:

Ինչպես նշում է Pinknews-ը, հավանաբար, պոնտիֆիկոսը հենց այնպես չի անդրադարձել գեյերի հետապնդման թեմային: Ավելի վաղ այս շաբաթ Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է Անգլիկան ավետարանչուհի, բաց լեսբուհի Ջեյն Օզանին (Jayne Ozanne): Նա պոնտիֆիկոսին ներկայացրել է իր հիմնադրամի անցկացրած հետազոտությունը, այսպես կոչված, «կոնվերսիոն թերապիայի» սարսափելի հետեւանքների մասին: Հռոմի Պապը բռնեց նրա ձեռքը եւ ասաց՝ «Խնդրում եմ աղոթել ինձ համար, ինչպես ես աղոթում եմ ձեզ համար»

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Նույնասեռականների ամուսնությունն արգելող օրինագիծը թեժ քննարկումներ հարուցեց Ազգային ժողովում

Netflix-ում թողարկվել է «Կանադական հոգեգարի» մասին վավերագրական սերիալը, որը մասնատել է բոյֆրենդին