in

Հայաստանը ընտրվել է մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ

Հայաստանը 144 «կողմ» ձայներով ընտրվել է մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ: Այս մասին Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

«Գերազանց արդյունք: Շատ շնորհակալություն մեր բոլոր կողմնակիցներին, ՄԱԿ անդամ-պետություններին՝ վստահության համար»,- ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնաբանել է քվեարկությունը՝ այն անվանելով «միջազգային հանրության կողմից մեր ժողովրդավարական փոխակերպումների ճանաչման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ խրախուսման էական առաջընթացի համոզիչ վկայություն»:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Երևանում կայացել է «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիս

Նույնասեռականների ամուսնությունն արգելող օրինագիծը թեժ քննարկումներ հարուցեց Ազգային ժողովում