in

Մոսկվացին Apple-ից մեկ միլիոն է պահանջում «համասեռամոլությանը հասցնելու» համար

Մոսկվայում դատարանն ընդունել է «հոմոսեքսուալությանը հասցնելու» հայցը: Հայցվորն Apple-ից մեկ միլիոն ռուբլի փոխհատուցում է պահանջել:

«Խոսում է Մոսկվան» ռադիկոայանը հրապարակում է հայցվորի դիմումի պատճենը: Հաղորդվում է, որ «զոհը» մի քանի տարի առաջ իր հեռախոսում տեղադրել է App Store-ից կրիպտարտարժույթների հետ գործողությունների ծրագիր:

Ամռանը անհայտ անձինք 69 GayCoins (մոտ 1 դոլար) տղամարդու դրամապանակին են գրանցել՝ գործարքը զուգորդելով անգլերեն լեզվով «Don’t blame until you do that» հաղորդագրությամբ, որը նա թարգմանել է որպես «Մի դատապարտիր՝ չփորձելով»: Հեղինակը հայտարարում է, որ փորձել է ընկալել եւ «քաշվել է նույնասեռ հարաբերություններում»:

Դրանից հետո, կարծում է Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչը, նրա կյանքը փոխվել է դեպի վատը: Հայցում նա պնդում է, որ Apple-ն իրեն դրդել է «համասեռամոլության», իսկ տեղի ունեցած փոփոխությունները «բարոյական տառապանքներ եւ հոգեկան վնաս են պատճառել»: «Ես մշտական ընկեր ունեմ, եւ չգիտեմ, թե ինչպես բացատրել ծնողներին», — գրում է հայցվորը:

Գործը պատրաստվում է քննության, ինչպես հաղորդվում է դատարանի կայքում: Առաջին նիստը նշանակված Է հոկտեմբերի 17-ին:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Այն ինչ պետք է իմանալ ձեռնաշարժության մասին բժիշք սեքսոլոգից

Երևանում կայացել է «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիս