in ,

Երևանում կայացել է «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիս

Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումը ԼԳԲՏ անձանց կյանքում ոչ մի փոփոխության չի հանգեցրել: Այսօր նրանք բախվում են ֆիզիկական, հոգեբանական ու տնտեսական բռնության: Այս մասին այսօր «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը:

«Ավելի շատ գործ ունենք ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հետ, քան զուգընկերների միջև բռնության: Նման դեպքեր նույնպես կան, բայց այս պահին դրանց վերաբերյալ տեղեկություններն ավելի քիչ են: Մենք նման անձանց տրամադրում ենք սոցիալական աշխատողի աջակցություն, բայց, իհարկե, հասարակական կազմակերպությունների ռեսուրսները շատ սուղ են: Այն աջակցությունը, որ պետությունը պետք է տրամադրի և այն ռեսուրսները, որ նա ունի, հասարակական սեկտորը չի կարող ապահովել, և պետությունն այդ ուղղությամբ պետք է ջանքեր գործադրի»,- ընդգծեց «Փինք Արմենիա»-ի ներկայացուցիչը:

Հասմիկ Պետրոսյանի խոսքով՝ շատ են դեպքերը, երբ անձն իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով ոչ միայն ընտանիքից է վտարվում, այլ նաև զրկվում կրթության իրավունքից և սոցիալական պաշտպանվածությունից՝ ընդհուպ մինչև հասարակ կենսապայմանների ու տան հնարավարությունից:

«Այստեղ նաև անչափահասների խնդիրն է: Եթե չափահաս անձանց դեպքում խնդիրն ավելի լուծելի է, անձինք կարող են ինքնուրույն աշխատանք գտնել կամ ինքնուրույն հոգալ կրթության ծախսերը, ապա անչափահասների դեպքում խնդիրն ավելի լուծելի է, և հասարակական կազմակերպությունները, որոնք այս խմբի անձանց իրավաբանական ու սոցիալական աջակցություն են տրամադրում, դժվարանում են նաև անչափահասների հետ աշխատանքի ոլորտում»,- նշեց Հասմիկ Պետրոսյանը:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Մոսկվացին Apple-ից մեկ միլիոն է պահանջում «համասեռամոլությանը հասցնելու» համար

Հայաստանը ընտրվել է մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ