in

Այն ինչ պետք է իմանալ ձեռնաշարժության մասին բժիշք սեքսոլոգից

Ձեռնաշարժություն կամ ինքնաբավարարում` սեռական օրգանների և մարմնի էրոտիկ հատվածների ինքնուրույն գրգռումն է սեռական հաճույք ստանալու կամ օրգազմ ապրելու համար:

Գոյություն ունի ձեռնաշարժության տարբեր ձևեր և տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը հանդիպում են որոշակի տարիքում:

Տղաները և աղջիկները ամենահաճախը ձեռնաշարժությամբ զբաղվում են պուբերտատ հասակում` 12-16 տարեկան: Այս շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուլության դրսևորումներից է, և հիմնականում սեռական լարվածությունը նվազեցնելու լավագույն տարբերակը:

Այս տարքում երբեմն հնարավոր է օրական ձեռնաշարժության դեպքերը մի քանի անգամ, որոնցից շատերը ավարտվում են սերմնաժայթքմամբ և օրգազմով: Շատ հաճախ երբ ծնողները նկատում են ձեռնաշարժության ինտենսիվությունը խիստ անհանգստանում են, ասելով որ ձեռնաշարժությունը կարող է առաջացնել առողջական լրջագույն խնդիրներ ինչպիսիքն են՝ կուրությունը, մտավոր խնդիրների առաջացումը և պատմում ահասարսուռ բաներ: Սակայն պետք է նշել, որ այս ամենը միֆերի կատեգորիայից են, և նշված տարիքի ձեռնաշարժությունները անվտագ են, իսկ երբեմն ձեռնաշարժության բացակայությունը այս տարիքում կարող է սեռահասունացման հապաղման հետևանք լինել:

Բժիշկ սեքսոլոգ
Անդրոնիս Ղարիբյան

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

ԱԺ-ն հրաժարվել է քրեականացնել «հոմոքարոզչությունը»

Մոսկվացին Apple-ից մեկ միլիոն է պահանջում «համասեռամոլությանը հասցնելու» համար