in

ԱԺ-ն հրաժարվել է քրեականացնել «հոմոքարոզչությունը»

Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հրաժարվել է քննարկել «ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն արգելելու մասին» ԲՀԿ-ի առաջարկած օրինագիծը:

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ապարդյուն փորձում էր համոզել օրենսդիրներին՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ներառել օրակարգում: Դրանք ենթադրում են 16 տարին չլրացած անձանց շրջանում «հոմոքարոզչության» քրեականացում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ օրինագծի ձեւակերպումները լղոզված են եւ չի կիսում իր գործընկերոջ խուճապային տրամադրությունները հայ հասարակության մեջ ոչ ավանդական կապերի տարածման աստիճանի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, Պետրոսյանին չհաջողվեց հասնել դրված նպատակին. խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց խորհրդարանի օրակարգում փոփոխություններ մտցնելուն:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Մարիո Կասաս՝ «Ես միշտ մասնակցում եմ գեյ շքերթին, քանի որ դա անչափ ուրախ տոն է»

Այն ինչ պետք է իմանալ ձեռնաշարժության մասին բժիշք սեքսոլոգից