in

Մարիո Կասաս՝ «Ես միշտ մասնակցում եմ գեյ շքերթին, քանի որ դա անչափ ուրախ տոն է»

Իսպանացի դերասան Մարիո Կասասը, ով Մոսկվայում ներկայացրել է իր մասնակցությամբ նոր սերիալը՝ «Տենչը», պատմել է, որ իրեն միևնույն է, թե ում է նա խաղում՝ նույնասեռականի, թե հետերոսեքսուալի: Դա, ըստ նրա, ընդամենը ստեղծագործական խնդիր է:

«Գեյի խաղալ դժվար չէ, ինձ համար, որպես դերասան, դա բարդ մարտահրավեր չէ: Պետք է մարմնավորել մարդուն, այն, ինչ նա զգում է, իսկ նույնասեռական է նա կամ հետերոսեքսուալ՝ կարեւոր չէ: Պատկերել մարդուն եւ նրա ներքին դրաման (եւ մանկական սեռական վնասվածքը) «Տենչում», որտեղ ես խաղացել եմ հետերոսեքսուալի, օրինակ, շատ ավելի դժվար էր, քան ստեղծել նույնասեռական կերպար», — “Posta-Magazine”-ին տված հարցազրույցում ասել է 33-ամյա Մարիո Կասասը:

«Պարզապես մի դեպքում, — շարունակեց Կասասը, — դու համբուրվում ես կնոջ հետ, իսկ մյուս դեպքում՝ տղամարդու, իսկ երբ բեմում եմ, ինձ համար տարբերություն չկա է, թե ով կլինի»: «Ի դեպ, ես միշտ մասնակցում եմ գեյ շքերթին, քանի որ դա անչափ ուրախ տոն է», — ավելացրել է դերասանը:

Հիշեցնենք, որ այսօր կինոթատրոններում ցուցադրվում է «Անհայտ բաժանորդ» ֆիլմը, որտեղ նույնասեռական կերպարին մարմնավորում է, այսօր արդեն պատգամավոր, Արթուր Մանուկյանը:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

«Գեյ գեն գոյություն չունի». Գիտնականները թաղել են սեռական կողմնորոշման վրա ազդող միակ գործոնի վարկածը

ԱԺ-ն հրաժարվել է քրեականացնել «հոմոքարոզչությունը»