in

Տրանսգենդեր մոդել Թեդդի Քուինլիվանը դարձել է Chanel ապրանքանիշի դեմքը

Տրանսգենդերային մոդել Թեդդի Քուինլիվանը դարձել է Chanel Beauty-ի նոր արշավի դեմքը: Նա առաջին բացահայտ տրանսգենդերային մոդելն է, ում պաշտոնապես վարձել է լեգենդար նորաձեւության տունը:

25 տարեկան Թեդդի Քուինլիվանը կամ Թեոդորա Քուինլիվանը (Teddy Quinlivan), կիսվել է նորություններով Instagram-ում՝ ներկայացնելով տեսահոլովակներ և լուսանկարներ արշավից

«Ես հասկացա, որ այլեւս լաց չեմ լինում, երբ ամեն ինչ վատ է, բայց հետաքրքիր չէ՞, այն որ մենք լաց ենք լինում հաղթանակի պահերին», — գրել է Թեոդորա Քուինլիվանը, ավելացնելով «…Իմ ողջ կյանքը պայքար էր: Դպրոցում, որտեղ երեխաները սպառնում էին սպանել ինձ եւ խորանում էին գրաֆիկական մանրամասների մեջ, թե ինչպես էին նրանք պատրաստվում դա անել, իմ հայրը ծեծում էր ինձ եւ ինձ կոչում էր գոմիկ, դա դեռ առանց մասնագիտության մեջ սեռական բռնության մասին խոսելու… Իմ հաղթանակը արժե այս ամենը»:

Հիշեցնենք, որ Թեդդի Քուինլիվանն իր տրանսգենդերության մասին հայտարարել էր 2017 թվականի աշնանը: «Ես ուզում եմ օգնել տրանսգենդերների մասին նախապաշարմունքները ոչնչացնելուն, — ասել է նա այն ժամանակ: — Որքան հնարավոր է շատ տրանսգենդերներ պետք է հայտարարեն իրենց մասին, որպեսզի աշխարհը դադարի մտածել, որ մենք «ուրիշներն ենք»»:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ղազախստանի Գերագույն դատարանը կանգնել է աղջիկների կողքին, որոնց համբույրները նկարահանել է հոմոֆոբը

Շվեդիան «Օսկարի» է ներկայացրել սիրահար պարողների մասին վրացական ֆիլմը