in

Ստամբուլի ոստիկանությունը ԼԳԲՏ մարզիկների դեմ ջրցան մեքենաներ է հանել

Ստամբուլի իշխանություններն արգելել են Queer Olympix ԼԳԲՏ երրորդ խաղերի անցկացումը այսպես կոչված «սոցիալական խոցելիության» պատճառով: Ստամբուլի ոստիկանությունը խափանել է սպորտային ԼԳԲՏ մրցումները՝ նրանց մասնակիցների դեմ ջրցան մեքենաներ դնելով:

130 մարզիկներ պատրաստվում էին մասնակցել հեռացատկի, ֆուտբոլի եւ լողափնյա վոլեյբոլի մրցումներին, սակայն միջոցառումները չեղյալ են հայտարարվել ամենավերջին պահին: «Մեզ ասացին, որ մենք թույլտվություն չունենք: Ժամանել է ոՈստիկանությունը ջրցան մեքենաներով», — պատմել է մրցումների կազմակերպիչներից Էլիֆ Քայան, մեջբերում է նրա խոսքը Gaytimes.Co.Uk հղում անելով AFP-ին:

Իրենց արգելքի մեջ իշխանությունները վկայակոչում են այն, որ նրանք ձգտում են «կանխել հնարավոր հանցագործությունները, պաշտպանել հանրային առողջությունը, կարգուկանոնը եւ հասարակական բարոյականությունը»:

Հուլիսին Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել գեյ-շքերթի մասնակիցների դեմ:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Շվեդիան «Օսկարի» է ներկայացրել սիրահար պարողների մասին վրացական ֆիլմը

Գերմանիան լեսբուհի ադրբեջանուհուն տուն է ուղարկում