in

Շվեդիան «Օսկարի» է ներկայացրել սիրահար պարողների մասին վրացական ֆիլմը

Վրացական առաջին ԼԳԲՏ ֆիլմը՝ « Իսկ հետո մենք պարեցինք » (And Then We Danced), հնարավորություն է ստացել պայքարել «Օսկարի» համար: Այն Շվեդիային կներկայացնի «Օտար լեզվով լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Վրաստանում միջազգային կինոփառատոներում ֆիլմի հաջողությունը համառորեն անտեսում են:

«Իսկ հետո մենք պարեցինք»՝ վրացական Takes Film-ի եւ շվեդական French Quarter Film-ի համատեղ ֆիլմն է: Ֆիլմը պատմում է երիտասարդ պարող Մերաբի կյանքի մասին: Նա արմատապես փոխվում է, երբ սիրահարվում է իր մրցակից Իրակլիին: Ֆիլմում նկարահանվել են վրացի երիտասարդ դերասաններ Լեւան Գելբախիանին, Աննա Ջավախիշվիլին եւ Բաչի Վալիշվիլին:

Ի դեպ, Մերաբի դերակատար Լեւան Գելբախիանին Սարաեւոյի 25-րդ կինոփառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դեր» մրցանակին: Իսկ Օդեսայի 10-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմը Գրան Պրի է ստացել:

Վրացական «Ազատություն» ռադիոկայանը հավելում է, որ Վրաստանում երկու պարող տղաների սիրո մասին ֆիլմը ոչ միանշանակ արձագանք է ստացել: Նրան չեն աջակցել ոչ կինեմատոգրաֆիայի Ազգային կենտրոնում, ոչ «Սուխիշվիլիի» ազգային բալետում:

Ամերիկյան կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Տրանսգենդեր մոդել Թեդդի Քուինլիվանը դարձել է Chanel ապրանքանիշի դեմքը

Ստամբուլի ոստիկանությունը ԼԳԲՏ մարզիկների դեմ ջրցան մեքենաներ է հանել