in

«Նիցա» — «Մարսել» ֆուտբոլային խաղը դադարեցվել է հոմոֆոբ բաների պատճառով

«Մարսել» ֆուտբոլային ակումբի երկրպագուները տրիբունաներում պաստառ են կախել, որը հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տուրպենը հոմոֆոբ է համարել եւ դադարեցրել խաղը: Այսպիսով, Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի «Նիցա» — «Մարսել» հանդիպումն ընդհատվել է 27-րդ րոպեին:

Նոր մրցաշրջանից ֆրանսիացի մրցավարների մոտ հստակ հրահանգ է. թիմերին հանդերձարան տանել, եթե տրիբունաներում վիրավորական բաներներ են փակցնում կամ անպարկեշտ վանկարկում:

Երկրպագուների եւ ղեկավարության առճակատումը սրվել է «Նանսի» -«Լե Ման» խաղից հետո: Երկրպագուները բղավում էին «գոմիկներ» եւ «Լիգա, ##### ձեր ոռը»: Լսելով դա՝ մրցավարը կանգնեցրեց խաղը: Մարզադաշտի հաղորդավարը երկրպագուներին կոչ է արել դադարեցնել վիրավորանքները, սակայն դա արդյունք չի տվել: Մեկ րոպե անց մրցավարը վերսկսել է խաղը:

Նման պատմություն է տեղի ունեցել նաեւ «Բրեստ» — «Ռեյմս» խաղի ժամանակ:

Ֆուտբոլային ակումբներն աջակցում են հոմոֆոբիայի դեմ պայքարին: Այսպես, «Պարի Սեն Ժերմենը» նախազգուշացում է ուղարկել երկրպագուներին՝ հոմոֆոբիայի, ռասիզմի եւ խտրականության համար կզրկեն բաժանորդագրությունից:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Հայֆայի պետական հաստատություններում արգելել են ծիածանագույն դրոշներ կախել

Ղազախստանի Գերագույն դատարանը կանգնել է աղջիկների կողքին, որոնց համբույրները նկարահանել է հոմոֆոբը