in

Ղազախստանի Գերագույն դատարանը կանգնել է աղջիկների կողքին, որոնց համբույրները նկարահանել է հոմոֆոբը

Ղազախստանի Գերագույն դատարանը երկու լեսբուհիների կողմն է բռնել, որոնք հետապնդման օբյեկտ են դարձել այն բանից հետո, երբ նրանց համբույրներով տեսանյութը համացանցում հրապարակել է ոմն քաղաքացի Մամեդովը, որպեսզի «պաշտպանեն բնակչության բարոյականությունը»:

2018 թվականի ձմռանը Մամեդովը Ալմա Աթայի “Essentai” առեւտրի կենտրոնի կինոթատրոնում երկու համբուրվող աղջիկ է տեսել: Նա պահանջել է դադարեցնել համբուրվել: Այն բանից հետո, երբ աղջիկներն անտեսել են նրա պահանջը, տղամարդը սպառնացել է, որ ամեն ինչ կնկարահանի հեռախոսով եւ տեսանյութը կդնի համացանցում, ինչն էլ արել է: Համացանցում տեղադրված հոլովակը վիրուսային է դարձել: Այն դիտվել է 60 000 մարդ: Տեսանյութի հերոսուհիներին սկսել են ճանաչել փողոցում, նրանց հասցեին սպառնալիքներ են հնչել:

Աղջիկները հայց են ներկայացրել Մամեդովի դեմ: Առաջին ատյանի դատարանը նրա գործողություններն անօրինական է ճանաչել եւ պատասխանողից 15 հազար տենգեի չափով փոխհատուցում պահանջել: Բայց Ալմա Աթայի քաղաքային դատարանը չեղյալ է հայտարարել այդ որոշումը: Դատարանի վճռում, մասնավորապես, ասվում էր՝ «Մեր հասարակությունը պատրաստ չէ նույնասեռ մարդկանց միջեւ բաց սեռական հարաբերությունների, «Ամուսնության եւ ընտանիքի մասին» օրենքը թույլ է տալիս օրինական միություն միայն տղամարդու եւ կնոջ միջեւ, միասեռ միությունները չեն թույլատրվում գործող օրենսդրությամբ:» Դատավորը պնդել է, որ «Մամեդովն իր արարքով փորձել է պաշտպանել բնակչության բարոյականությունը»:

Աղջիկները ստիպված են եղել լքել երկիրը: Միաժամանակ նրանք դիմել են Գերագույն դատարան, որը համարել է, որ պատասխանողն այնուամենայնիվ խախտել է հայցվորների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, եւ չեղյալ է հայտարարել նախորդ ատյանի որոշումը, — նշում է Holanews.Kz

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

«Նիցա» — «Մարսել» ֆուտբոլային խաղը դադարեցվել է հոմոֆոբ բաների պատճառով

Տրանսգենդեր մոդել Թեդդի Քուինլիվանը դարձել է Chanel ապրանքանիշի դեմքը