in

Գերմանիան լեսբուհի ադրբեջանուհուն տուն է ուղարկում

Գերմանիայի դատարանում քննվում է ադրբեջանուհի լեսբուհու հարցը: Նա ապրում է Համբուրգում եւ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է տալ նրան կացության թույլտվություն, բայց մեկ պահանջով: Նա պետք է վերադառնա Բաքու՝ Գերմանիա վիզա ստանալու համար:

Գերմանական լրատվամիջոցները գրում են, որ ադրբեջանուհին վախենում է հայրենիք վերադառնալ իր պահպանողական ընտանիքի եւ չափազանց կրոնական եղբոր պատճառով: Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ Մարիա Մ. անունով աղջիկը շարունակելու է ապրել Գերմանիայում: 2018 թվականից նա ամուսնացել է իր սիրեցյալի հետ եւ կարող է Գերմանիայում մնալ իր կնոջ շնորհիվ: Սակայն իշխանությունները պահանջում են, որ աղջիկը նախ մեկնի Ադրբեջան եւ վիզա ստանա:

Մարիայի փաստաբան Սայմոն Բրենեյսենն ասում է, որ Ադրբեջան վերադառնալը վտանգավոր է իր պաշտպանյալի համար: Վիզայի գործընթացը կարող է տեւել 4-ից մինչեւ 8 շաբաթ: Այս ամբողջ ժամանակ Մարիամը վտանգի կենթարկվի իր ընտանիքի կողմից: Մարիամի ընտանիքը, հատկապես նրա կրոնական եղբայրը չեն ընդունում աղջկա միասեռականությունը: Փաստաբանը նշեց, որ ընտանիքի հետ հանդիպման վախի պատճառով Մարիամը ստիպված է այցելել հոգեբանի: Փաստաբանը նշում է, որ նման դեպքերում իշխանությունները զիջումների են գնում, միգրանտներին չեն ստիպում վերադառնալ իրենց երկիր միայն պաշտոնական պատճառով:

Իշխանությունները, իրենց հերթին, կարծում են, որ նման զիջումների համար հատուկ հիմքեր այս դեպքում չկան: Դատավորը աղջկան խորհուրդ է տվել վերադառնալ եւ խոսել իր ընտանիքի հետ:

Դատավարությունը շարունակվում է:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ստամբուլի ոստիկանությունը ԼԳԲՏ մարզիկների դեմ ջրցան մեքենաներ է հանել

«Գեյ գեն գոյություն չունի». Գիտնականները թաղել են սեռական կողմնորոշման վրա ազդող միակ գործոնի վարկածը