in ,

Հայֆայի պետական հաստատություններում արգելել են ծիածանագույն դրոշներ կախել

Օգոստոսի 19-ին Իսրայելի Հայֆա քաղաքի քաղաքապետարանը որոշում է կայացրել արգելել պետական հաստատություններում ոչ պետական խորհրդանիշների տեղակայումը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քաղաքային գրադարանում ԼԳԲՏ դրոշ է հայտնվել:

Հայֆա քաղաքի քաղաքապետ Էյնաթ Քալիշ-Ռոթեմն իր գործընկերների շրջանում հրահանգներ է տարածել մունիցիպալ հաստատություններում սիմվոլիկա տեղադրելու մասին: Քաղաքապետարանի ղեկավարը նշել է, որ «գոյություն ունի սահման ազատությունների եւ շահերի պաշտպանության եւ վարքագծի հստակ կանոնների միջեւ, որոնց պետք է հետեւեն պետական ծառայողները»:

Այս որոշումը վրդովմունքի ալիք է բարձրացրել իսրայելական ԼԳԲՏ համայնքում, որը պահանջել է խորհրդանիշներ տեղադրել բոլոր պետական հաստատություններում: Ի նշան բողոքի ակտիվիստները ծիածանագույն դրոշներ են բերում քաղաքային խորհրդի նիստերին, նշում է Regnum-ը:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը գեյ քաղաքական գործչի երեխային խնամում է հենց նիստի ժամանակ

«Նիցա» — «Մարսել» ֆուտբոլային խաղը դադարեցվել է հոմոֆոբ բաների պատճառով