in ,

Ուզբեկական ոստիկանությունը որոնում է գեյ-ակտիվիստի, ով նախագահին խնդրել է ապաքրեականացնել համասեռականությունը

Ուզբեկստանի իրավապահ մարմինները որոնում են Շոխրուխ Սալիմովին, որը համացանցում տեսաուղերձ է տեղադրել նախագահ Շավքաթ Միրզիյաեւին՝ ԼԳԲՏ հանրակցությանը պաշտպանելու խնդրանքով:

Թուրքիա մեկնած Սալիմովը հայտարարել է, որ Ուզբեկստանում իր հարազատներին այցելած ոստիկաններն ասել են, որ «փնտրում են նրան ձերբակալելու համար»:

«Ես դեմ եմ 120-րդ հոդվածին: Ես պահանջեցի վերացնել այս հոդվածը եւ պաշտպանել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին օրենքով: Բնական, դա դուր չի եկել նրանց: Նրանք իզուր չեն եկել մեր տուն: Մեզ մոտ գլուխ բարձրացնողներին զրկում են գլուխից», — ասաց Շոխրուխ Սալիմովը:

Ինչպես հաղորդում է «Ռադիո Օզոդլիկ»-ը, նախօրեին Շոխրուխ Սալիմովը դիմել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյաեւին՝ խնդրելով Ուզբեկստանի Քրեական օրենսգրքից հանել «արվագիտության» համար հոդվածը:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Շոխրուխ Սալիմովի նկատմամբ ոչ մի քրեական գործ չի հարուցվել: Սակայն նա չի մեկնաբանել Սալիմովի հարազատների մոտ ոստիկանների վերջին այցի պատճառը:

Ուզբեկստանում տղամարդկանց միասեռ սեքսը համարվում է միջին ծանրության հանցագործություն, որի համար պատիժ է սպառնում մեկ տարուց մինչեւ երեք տարվա ազատազրկում: Ուզբեկստանն ու Թուրքմենստանը մնում են միակ երկրները հետխորհրդային տարածքում, որտեղ նույնասեռական կապերի համար նախատեսված է քրեական պատիժ:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ինչու են նույնասեռականները վճարում սեքսի համար

ԱՄՆ-ում ձերբակալել են տղաներից մերկ սելֆիներ խնդրած հոմոֆոբ հովիվին