in

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը գեյ քաղաքական գործչի երեխային խնամում է հենց նիստի ժամանակ

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Թրեւոր Մալարդը նիստի ժամանակ դայակում է գեյ պատգամավորի երեխային եւ միաժամանակ հասցնում է բանավիճել:

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Թրեւոր Մալարդը սոցցանցերի հերոս է դարձել քաղաքական գործչի համար բոլորովին անսպասելի ձեւով. խորհրդարանական բանավեճերի ընթացքում նա ճոճել է ձեռքերի վրա եւ շշից կերակրել լեյբորիստ պատգամավոր Թամատի Քոֆիի նորածին զավակին:

Իր հոբբիի մասին Մալարդը գրել է Twitter-ում՝ շնորհավորելով գործընկերոջը ընտանիքում ավելացման կապակցությամբ: Համացանցի օգտատերերը գրառմանը գրեթե 2 000 անգամ ռեթվիթ են արել եվ մոտ 9 000 լայք պարգևել:

Թամատի Քոֆին բացահայտ գեյ է, իսկ նրա ամուսինը՝ Թիմ Սմիթը, երեխայի կենսաբանական հայրն է: Քոֆին ամբողջ շաբաթ գալիս է խորհրդարանի նիստերին երեխայի հետ, որպիսի օգնի իր ամուսնուն վերադառնալ աշխատանքի: Նրա գործընկերները դա համարում են ոչ միայն ճիշտ, այլեւ ոգեշնչող:

Թրեւոր Մալարդը, ով 2017 թվականին զբաղեցրել է խոսնակի պաշտոնը, խոստացել է խորհրդարանը «ընտանիքի համար ավելի բարեկամական վայր դարձնել», — հիշեցնում է Newsru.Co.Il:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

ԱՄՆ-ում ձերբակալել են տղաներից մերկ սելֆիներ խնդրած հոմոֆոբ հովիվին

Հայֆայի պետական հաստատություններում արգելել են ծիածանագույն դրոշներ կախել