in

ԱՄՆ-ում ձերբակալել են տղաներից մերկ սելֆիներ խնդրած հոմոֆոբ հովիվին

Իլինոյսում ձերբակալվել է 24-ամյա հովիվ Փեքսթոն Սինգերը (Paxton Singer ՝ լուսանկարում), որը, հետաքննության վարկածով, անչափահասներին խնդրել է իրեն մերկ սելֆիներ ուղարկել:

Իլինոյսի Օրորա քաղաքի «Բիբլիական հնձի մատուռ» (Harvest Bible Chapel) Ավետարանական եկեղեցու նախկին Երիտասարդական հովիվը եկեղեցական ծառայության ժամանակ հանդիպել է 16-ամյա պատանու հետ: Տարվա ընթացքում՝ 2016-ի հոկտեմբերից մինչև 2017-ի օգոստոս, Սինգերը զբաղվել է տղայի հետ սեքսթինգով (անգլ. ՝ “sex” + “texting” — ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկելը):

Եկեղեցու ղեկավարությունն այդ մասին իմացել է 2018 թվականի հունվարին եւ անմիջապես, նրանց հավաստմամբ, հայտնել է ոստիկանությանը, իսկ Սինգերը զրկվել է կոչումից:

Սակայն Իլինոյսի երեխաների եւ ընտանիքի պաշտպանության դեպարտամենտում ասում են, որ անչափահասի սեռական շահագործման մասին իմացել են ոչ թե եկեղեցականներից, այլ մի քանի ամիս անց, երբ կանչ է եղեկ «թեժ գիծ»:

2018 թվականի հոկտեմբերին ավարտվել է հետաքննությունը, եւ Փեքստոն Սինգերին մեղադրանքներ են ներկայացվել միանգամից երեք դեռահաս տղաների սեռական շահագործման համար:

Դատավարությունը կսկսվի 2019-ի սեպտեմբերին:

«Բիբլիական հնձի մատուռ» բողոքական եկեղեցին եւ նրա ծառաները հայտնի են նույնասեռ ամուսնությունների, ինչպես նաեւ «սեռական անբարոյականության»՝ պոռնոգրաֆիայի, հեշտասեր մտքերի, բազմակնության, բի — եւ համասեռականության մերժմամբ, գրում է Queerty-ն:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ուզբեկական ոստիկանությունը որոնում է գեյ-ակտիվիստի, ով նախագահին խնդրել է ապաքրեականացնել համասեռականությունը

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը գեյ քաղաքական գործչի երեխային խնամում է հենց նիստի ժամանակ