in

Լոնդոնի քաղաքային խորհուրդը որոշել է չքանդել ֆետիշիստական գեյ-ակումբը՝ հանուն 12 հարկանի նորակառույց շենքի

Ֆեթիշիստների համար նախատեսված Backstreet գեյ ակումբը, որը գտնվում է Լոնդոնի Թաուեր-Համլեթս թաղամասում, չեն քանդելու, որպեսզի իր տեղում կառուցվի 12-հարկանի բնակելի տուն: Քաղաքային խորհուրդը որոշել է, որ հաստատության անհետացումը «կվնասի ԼԳԲՏ համայնքի անդամներին, որոնք վաղուց են այցելում այդ վայրը»:

«Սա վերջին իսկական ֆետիշիստական գեյ ակումբն է, իսկ մեզ համար կարեւոր է բազմազանությունը, -ասել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Ռեյչլ Բլեյքը (Rachel Blake): — Նման վայրերը կարևոր են մեզ համար, Թաուեր-Համլետսի շրջանի և ամբողջ Լոնդոնի համար: Ակումբը պետք է մնա»:

Հետաքրքիր է, որ կառուցապատողն առաջարկում էր նկուղային տարածք տրամադրել Backstreet ակումբի համար կառուցված շենքում, սակայն քաղաքային խորհուրդը որոշել է, որ բնակիչները բողոքելու են աղմուկից, ինչը, ի վերջո, հանգեցնելու է ֆետիշ հաստատության փակմանը:

Backstreet գիշերային ակումբը հայտնվել է 34 տարի առաջ: 2006 թվականից ի վեր հարեւանությամբ փակվել է ԼԳԲՏ հաստատությունների 73%-ը: Դրա հետ մեկտեղ արձանագրվել է նույնասեռականների հանդեպ ատելության վրա հիմնված հանցագործությունների թվի աճ, հաղորդում է PinkNews-ը:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Գերմանիայում ամեն 14-րդ ամուսնությունը միասեռ է

Ինչու են նույնասեռականները վճարում սեքսի համար