in ,

Գերմանիայում ամեն 14-րդ ամուսնությունը միասեռ է

2017 թվականի հոկտեմբերից ի վեր 15 ամսում Գերմանիայում 33 հազար միասեռ զույգերի ամուսնություններ են կնքել: Ավելի քան 21 000 քաղաքացիական միասեռ միություններ վերաձեւակերպվել են որպես ամուսնություններ:

2017 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018 թվականի դեկտեմբեր Գերմանիայի տարածքում կնքված յուրաքանչյուր 14-րդ ամուսնությունը ձեւակերպվել է նույնասեռ զուգընկերների կողմից: Այս մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Rheinische Post-ը: Նշված ժամանակահատվածում գրանցվել է 449 466 ամուսնություն, որից 16 766-ը՝ տղամարդկանց շրջանում, եւս 16 138-ը՝ կանանց շրջանում (ընդհանուր 32 904): Բացի այդ, պաշտոնապես գրանցված քաղաքացիական միությունների եւս շուրջ 21 500-ը ձեւակերպվել են որպես ամուսնություններ:

2017 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բոլորի համար սկսվել է նույնասեռ զուգընկերների միջեւ ամուսնությունների կնքման «բումը»: Օրենքի գործողության առաջին երեք ամիսների ընթացքում հարաբերություններն օրինականացրել են 6 080 տղամարդ եւ 5 067 կին, ինչպես նաեւ եւս գրեթե 9 000 քաղաքացիական միություններ վերաձեւակերպվել են որպես ամուսնություններ:

Օրենքն ընդունվել է 2017 թվականի ամռանը՝ երկարատև քննարկումներից հետո: Քվեարկությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խուսափել է իր գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության պաշտոնական գծից եւ հայտարարել է, որ յուրաքանչյուր պատգամավոր պետք է իր կարծիքն արտահայտի այդ հարցի վերաբերյալ՝ առաջնորդվելով բացառապես անձնական նկատառումներով, այլ ոչ թե իր կուսակցության դիրքորոշմամբ: Մերկելն ինքը դեմ է քվեարկել օրենքին:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Գեյ՝ կողմնորոշում, թե՞ ապրելակերպ

Լոնդոնի քաղաքային խորհուրդը որոշել է չքանդել ֆետիշիստական գեյ-ակումբը՝ հանուն 12 հարկանի նորակառույց շենքի