in

Կանադայի մայրաքաղաքի քաղաքապետը քամինգ աութ է արել… նրան դրա համար 40 տարի է անհրաժեշտ եղել

Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը (Jim Watson) բացահայտ պատմել է իր համասեռականության մասին՝ այդ մասին գրելով Ottawa Citizen պարբերականում:

«Ես գեյ եմ։ Դե… ես ասացի դա, կամ ավելի շուտ, գրեցի: Այս երկու բառերը արտասանելու համար ինձ պահանջվեց գրեթե 40 տարի, բայց, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք», — նշել է Կանադայի մայրաքաղաքի 58-ամյա քաղաքապետը, հավելելով, որ երկար տարիներ այդ մասին լռելը «մեծ սխալ էր»:

Ուոթսոնը խոստովանել է, որ երկար ժամանակ պայքարել է բացահայտ միասեռական լինելու որոշման դեմ եւ կասկածում էր, թե ինչպես քամինգ աութը կազդի ընտանիքի, ընկերների եւ քաղաքական կողմնակիցների հետ իր հարաբերությունների վրա:

Քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը եւ վարչապետ Ջասթին Թրյուդոն Օտտավայում գեյ-շքերթի ժամանակ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն (Justin Trudeau) արդեն շնորհավորել է Ուոթսոնին եւ շնորհակալություն հայտնել իր պատմությունով կիսվելու համար: «Համարձակ խոսքեր, որոնք, վստահ եմ, կոգեշնչեն Օտտավայի բնակիչներին եւ բոլոր կանադացիներին լինել այնպիսին, ինչպիսին նրանք կան», — Twitter-ում գրել է քաղաքական գործիչը:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Լատվիայում տղամարդիկ ավելի հաճախ են լռում սեռական բռնության մասին, քան կանայք

Գեյ՝ կողմնորոշում, թե՞ ապրելակերպ