in

Լատվիայում տղամարդիկ ավելի հաճախ են լռում սեռական բռնության մասին, քան կանայք

Տղամարդիկ սեռական բռնության զոհ են դառնում ավելի հաճախ, քան դա ցույց է տալիս վիճակագրությունը, հայտարարել Է Լատվիայի պետական ոստիկանության սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Օլեգ Լավչինովսկին:

Baltkom ռադիոկայանին տված հարցազրույցում նա պատմել է, որ տղամարդկանց համար ավելի դժվար է խոստովանել, որ նրանք սեռական հանցագործության զոհ են դարձել: Բացի այդ, տղամարդկանց նկատմամբ նման դեպքերը հաճախ նույնասեռական են:

«Ըստ վիճակագրության՝ սեռական հանցագործությունների զոհերի ավելի քան 90%-ը կանայք են: Բայց ես չեմ կարծում, որ դա այդպես է: Տղամարդուն դժվար է խոստովանել այդ մասին: Նրանց թվում է, որ նրանք չեն կարող սեռական բռնության զոհ դառնալ: Մեկ այլ պատճառ՝ տղամարդկանց դեմ նման հանցագործությունների մեծ մասը միասեռական բնույթ է կրում: Սա ավելացնում է զոհերի փակվածությունը: Նրանք ավելի շուտ կհամակերպվեն այն բանի հետ, որ հանցագործը կմնա անպատիժ, քան հրապարակայնորեն խոստովանեն բռնության զոհ լինելու մասին», — ասել է Լավչինովսկին:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Google Play-ը հեռացնում է ԼԳԲՏ ժամադրության հավելվածները

Կանադայի մայրաքաղաքի քաղաքապետը քամինգ աութ է արել… նրան դրա համար 40 տարի է անհրաժեշտ եղել