in

Գեյ՝ կողմնորոշում, թե՞ ապրելակերպ

Հասարակության մեջ ընդունված է համարել, որ համասեռականությունը ենթադրում է որոշակի կենսակերպ եւ վարքագիծ: Նույնիսկ մարդկանց միասեռական կողմնորոշման ամենատարածված անուններից մեկը՝ «գեյ» գալիս է անգլերեն «gay» ուրախ, անհոգ բառից:

17-րդ դարի կեսերից Անգլիայում այդ բառը կիրառվում էր մարդկանց նկատմամբ խոսակցական ելույթում, որոնց սեռական վարքը այսպես թե այնպես տարբերվում էր ընդունված բարոյական նորմերից, այսինքն՝ վերաբերվում էր արտամուսնական սեռական կյանքի ցանկացած տեսակի, այդ թվում՝ մարմնավաճառության:

1920-1930 թթ. Անգլիայում և ԱՄՆ-ում ի հայտ են գալիս «gay» բառի առաջին արձանագրված գործածումները, որոնք կարելի է հասկանալ որպես նույնասեռականների մասին ակնարկ: Այսինքն՝ միասեռականներին գեյ կոչելով ենթադրվում է, որ նրանք անլուրջ ու բարոյապես այլասերված մարդիկ են:

19-րդ դարի բժշկական գրականության մեջ «հոմոսեքսուալիզմ» բառը սկսեց նշանակել ոչ միայն հատուկ հոգեֆիզիոլոգիական վիճակ, հիվանդություն, այլեւ կյանքի որոշակի ոճ, մարդկային տեսակի բազմազանություն, որը բոլոր հիմնական ցուցանիշներով տարբերվում է այլ մարդկանցից:

Գոյություն ունեն համասեռականների տարբերակիչ առանձնահատկությունների և նրանց կենսակերպի մասին տարածված պնդումներ՝

  • Հոմոսեքսուալները չեն սիրում կանանց եւ աշխատում են խուսափել իրենց:
  • Հոմոսեքսուալ չեն ծնվում, այլ դառնում են։
  • Հոմոսեքսուալները անառակ են, նրանք չգիտեն «սեր» բառը:
  • Հոմոսեքսուալները շատ սեռական զուգընկերներ ունեն:
  • Հոմոսեքսուալները հեշտությամբ տարբերում են միմյանց:
  • Հոմոսեքսուալները լինում են ակտիվ եւ պասիվ:
  • Հոմոսեքսուալները մեծամասնությունը մանկապիղծներ են:
  • Հոմոսեքսուալները թեթևսոլիկ են, կոկետ են և քմահաճ են:
  • Հոմոսեքսուալները ՁԻԱՀ-ի վարակիչ են:
  • Հոմոսեքսուալները իրենց ընտրված մարդ են համարում:

Այս պնդումները վիճելի են, ոմանք դրանք անվանում են առասպելներ եւ քննադատության են ենթարկում որպես սխալ կարծրատիպ, որը խեղաթյուրում է հոմոսեքսուալի պատկերը: Դրանք ձեւավորվել են հասարակության կողմից ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ միասեռական կողմնորոշում ունեցող մարդկանց ազդեցության տակ, որի վրա սրված ուշադրությունը պայմանավորված է իրենց էպատաժային եւ արհամարհական վարքագծով:

Բայց նույնասեռական հասարակության այդ ներկայացուցիչները միայն մի փոքր մասն են, ընդամենը այսբերգի գագաթը: Իսկ «այսբերգի մարմնի» հիմնական մասը կազմում են նորմալ վարքագիծ ունեցող մարդիկ, որոնք ոչնչով չեն տարբերվում հետերոսեքսուալ տղաներից, միակ տարբերությունն է դրսեւորվում անկողնում:

Փորձիր ճշգրիտ նկարագրել հետերոսեքսուալ, «նորմալ» անձի վարքագիծը: Չի ստացվում, ճի՞շտ է: Դուք գիտեք, բավականին հետերոսեքսուալ տղայի, ով սիրում է պարել եւ աներեւակայելի զգայուն է: Դուք նաեւ գիտեք աղջկա, ով շատ խիզախ եւ սպորտային է:

Բայց երկուսն էլ նույնասեռական չեն: Ճիշտ այդպես գոյություն չունի նույնասեռների միասնական տեսակ: Միակ տարբերությունն՝ սեռական նախապատվություններն են: Եվ այն զգացմունքները, որոնք նույնասեռականները զգում են միմյանց հանդեպ, ոչնչով չեն տարբերվում միմյանց հանդեպ հետերոսեքսուալ զույգերի զգացողություններից: Նրանք նույնպես սիրահարվում են եւ նույնպես տառապում են: Հետերո եւ հոմոսեքսուալ անհատները միմյանցից տարբերվում են ոչ թե վարքագծի առանձնահատկություններով, այլ իրենց մոտ առկա հետերո եւ հոմոսեքսուալական փորձով:

Նույնասեռական վարքագիծը հավասար չէ անձի հոմոսեքսուալ կողմնորոշմանը. նույն անձը կարող է տարբեր կերպ վարվել տարբեր իրավիճակներում և իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Անձը ոչ թե արարքների մեխանիկական գումարն է, այլ ամեն մարդ անհատական է, եւ բոլոր խոսակցություններն այն մասին, որ եթե մարդը գեյ է, ապա նա պետք է համապատասխանի որոշակի կերպարին, անիմաստ է:

Սեռական կողմնորոշումը սեռականության բաղադրիչներից մեկն է և բնորոշ է յուրաքանչյուր անհատին: Ավելի մանրամասն այդ մասին կարող եք կարդալ այստեղ:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Կանադայի մայրաքաղաքի քաղաքապետը քամինգ աութ է արել… նրան դրա համար 40 տարի է անհրաժեշտ եղել

Գերմանիայում ամեն 14-րդ ամուսնությունը միասեռ է