in ,

Ֆիթնես-ակումբը գեյերին սպառնացել է հանդերձարաններում ծպտյալ ոստիկանների հայտնվելով՝ «ոչ պատշաճ վարքագիծը» կանխելու համար

Մեծ Բրիտանիայի խոշորագույն ֆիթնես ակումբների Virgin Active ցանցը հայտնվել է հոմոֆոբ սկանդալի մեջ: Նրանց ակումբի միասեռական անդամները Լոնդոնի Բարբիկան շրջանում օգոստոսի սկզբին սպառնալիքներով էլեկտրոնային նամակ ստացանք:

«Ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ բողոքների կապակցությամբ, հատկապես տղամարդկանց հանդերձարաններում, ակումբում աշխատելու են ծպտյալ ոստիկանները՝ հետաքննություն անցկացնելու համար», — ասվում է ուղերձում:

«Նկատի ունեցեք, որ ոստիկանության աշխատակիցները կգտնվեն տղամարդկանց հանդերձարաններում և իրավախախտների նկատմամբ կիրառելու են անհրաժեշտ միջոցներ:»

Ճիշտն ասած, տեղական հանդերձարանը վաղուց կոչվում է «ժաժանոց» (the wank tank), նշում է Queerty-ն:

Լոնդոնի ոստիկանությունը հանգստացրել է համասեռականներին: Նրանց գործակալները չեն աշխատում ակումբում:

«Մեր ծպտյալ սպաները չեն աշխատում քաղաքային այս կամ որեւէ այլ մարզադահլիճի հանդերձարաններում, — պատասխանել է ոստիկանության ներկայացուցիչը Buzzfeed-ի հարցմանը: — Մենք տեղեկացանք Virgin Active-ի անդամներին ուղարկված էլեկտրոնային նամակի մասին, եւ դիմեցինք ֆիթնեսի վարչակազմին, որպեսզի նրանք սխալ տեղեկատվությունն ուղղեն: Կարծում եմ նրանք դա կանեն առաջիկայում»:

Ավելի ուշ ակումբի վարչակազմը հայտարարել է «Virgin Active-ի եւ Լոնդոնի ոստիկանության միջեւ թյուրըմբռնման մասին, որն այժմ վերացված է»:

Ակումբի անդամներից մեկը՝ բացահայտ գեյ Մաքս Պեմբերթոնը (Max Pemberton), «խայտառակություն» է անվանել ֆիթնեսի վարչակազմի նման պահվածքը: «Ամոթ է, որ նրանք ստել են: Այդկերպ նրանք ի չիք են դարձրել ԼԳԲՏ համայնքին աջակցելու իրենց բոլոր հավաստիացումները: Նրանց սպառնալիքները վեր են ածվում հոմոֆոբ ժամանակների եւ «կենդանի բռնելու», որը 1950-ականներին ոստիկանությունը կազմակերպում էր տղամարդկանց զուգարաններում:»

2011 թվականին այդ ֆիթնես ակումբի աշխատակիցներն արդեն կանչել են իրավապահներին՝ գտնելով երկու հաճախորդներին հրապարակային սեքսի մեջ: Տղամարդիկ ձերբակալվել էին, սակայն ավելի ուշ ազատ են արձակել առանց մեղադրանք ներկայացնելու:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ռուսաստանում առաջին անգամ տուգանել են «ատելություն հարուցելու» հոդվածով հացթուխ գոմոֆոբին

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է. Սա այն է, ինչ դուք պետք է անեք, եթե որևէ մեկին գրավիչ չեք գտնում ծանոթությունների հավելվածներում