in

Ռումինացի ֆուտբոլիստը, նախկինում գեյ-սեքսչատի աստղը, հաղթական գոլ է բերել իր թիմին

23-ամյա ռումինացի ֆուտբոլիստ Իոնուց Պանցիրուն (Ionut Pantiru) «Ստյաուայի» թիմին դուրս է բերել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի փուլ: Մի քանի տարի առաջ մարզիկը աշխատել է գեյերի համար նախատեսված սեքսչատում, ինչի պատճառով շատ ակումբներ հրաժարվել են նրա հետ պայմանագիր կնքել:

Պանցիրուի գոլը միակն էր չեխական «Մլադ Բոլեսլավ» — ի հետ երկխաղյա դիմակայությունում: Գնդակը խփվեց պատասխան հանդիպման 91-րդ րոպեին:

Ավելի վաղ Պանցիրուի ստորագրումից հրաժարվել էին մի քանի ֆուտբոլային ակումբներ: Նման որոշման պատճառը մարզիկի նկարահանումն է պոռնոկայքում: «Ստյաուայի» թիմին այդ փաստն ամենևին էլ չի շփոթեցրել, և այս ամռանը ակումբը «Պոլիտեխնիկին» 200 հազար եվրո է վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Պայմանագրի ստորագրումից հետո Պանցիրուն բացատրել է, որ ընկերոջ հետ մասնակցել է սեքսչատում, որպեսզի գումար հավաքի ծանր հիվանդ մոր բուժման համար:

«Այդ ամենը [նկարահանումները սեքսչաթում] իմ անցյալի մի մասն է: Ես սխալներ եմ գործել, բայց անկումը միայն ուժ է տալիս ինձ բարձրանալ: Ես անտարբեր եմ, թե ինչ են մտածում իմ մասին մյուսները, անհամբերությամբ եմ սպասում թիմի խաղի մեկնարկին եւ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրան հաղթանակ բերեմ», — պատմել է ֆուտբոլիստը:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Գեյը ընդունել է վիագրա ակումբ գնալուց առաջ եւ հոսպիտալացվել է «հավերժական էրեկցիայով»

Ռուսաստանում առաջին անգամ տուգանել են «ատելություն հարուցելու» հոդվածով հացթուխ գոմոֆոբին