in

6 սուպեր թեժ տղա տղայի վրա սեքս տեսարան ժամանակակից ֆիլմերում. վարկանիշ (NSFW)

6. Եւս մեկ գեյ ֆիլմ / Another Gay Movie (2006)

Երբեք մի մոռացեք, որ առաջատար TV թոք շոուի հաղորդավար Գրահամ Նորթոնը մեկ անգամ խաղացել է դիլդո-եւ-զենք ու զրահ-կրող արական դոմինանտ պարոն Պուչկովի դերը «Ամերիկյան կարկանդակ»՝ «Եւս մեկ գեյ ֆիլմ» ֆիլմի պարոդիայում: Մինչ այս տեսարանը, ինչպես շատ ֆիլմեր, վերարտադրվում է էժան ծիծաղի համար, կա մեկ գագաթնակետային տեսարան (բառացիորեն), որը ֆիլմի վերջում իսկապես սեքսուալ շրջադարձ է ունենում:

Ֆիլմում պատմվում է չորս երիտասարդ գեյերի պատմությունը, որոնք դպրոցն ավարտելուց հետո համաձայնագիր են կնքում, որ մինչեւ ամռան ավարտը նրանցից յուրաքանչյուրը կզրկվի կուսությունից: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անկրկնելի բնույթն ու իր բարդույթները, որոնք նրանք ստիպված կլինեն հաղթահարել ֆիլմի ընթացքում՝ կրելով զգալի դժվարություններ ու անհաջողություններ:

Սեքսուալության գնահատումը՝ 6.5/10

5. Արքայական կոբրա / King Cobra (2016)

IFC Midnight

Ինչի՞ց սկսել «Արքայական կոբրայի» մասին: Այս գեյ-պոռնոդերասան Բրենթ Կորրիգանի կենսագրական ֆիլմը (ում կյանքը ֆիլմը «այլասերել է», — Կորրիգանի խոսքով) ունի բավական բարձրագոչ սեռական տեսարաններ, որոնցով կարելի է լրացնել այս ամբողջ ցուցակը: Բայց նրանց մեծ մասը հիմարություն է:

Ճշմարիտ պատմություն Բրենթ Կորրիգանի համար պոռնո պրոդյուսերների կատաղի մրցակցության մասին: Երբ երիտասարդ սիրունիկ գեյը սկսում է Cobra Video ստուդիային ահռելի շահույթ բերել, հայտնվում են որսորդներ, ովքեր ցանկանում են դերասանին ստանալ ցանկացած ձեւով, նույնիսկ արյունոտ:

Սեքսուալության գնահատումը՝ 7/10

4. Որոնելիս. Ֆիլմ / Looking: The Movie (2017)

HBO

Բազմաթիվ կապերից եւ մեկ սիրավեպից հետո, Պատրիկը մեծանում է և մեկ այլ մարդ է դառնում: HBO-ն անխնա չեղարկեց «Որոնելիս» սերիալը երկրորդ եթերաշրջանից հետո, սիակ «Որոնելիս. Ֆիլմը» սերիալի կարապի երգն էր:

Պատրիկը վերադառնում է Սան Ֆրանցիսկո, որպեսզի վերջնականապես հասկանա իր զգացմունքները եւ ընտրություն կատարի Ռիչիի եւ Քևինի հետ հարաբերություններում: Ինչպես նաեւ ընկերների հետ նշել ԱՄՆ-ում ամուսնական իրավահավասարության ընդունումը:

Սեքսուալության գնահատումը՝ 8/10

3. Աստծո երկիրը / God’s Own Country (2017)

2017 թվականին սեռական լարվածության պատնեշը ի վերջո, կոտրեց «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմը իր օպերատորական լուծումով՝ կադրը կասկածելիորեն երկար պահում էր պատուհանի տեսարանը երբ գործողությունը նույնիսկ չէր սկսել: Ինչո՞ւ: Ֆիլմը հետերոսեքսուալ հանդիսատեսի եւ պարգեւների ընտրողական հանձնախմբերի համար ընդունելի դարձնելու համար, այդպես էին պնդում քննադատները:

Եվ հակառակը՝ հոյակապ «Աստծո երկրում»՝ մի քիչ նման թեմատիկ ֆիլմ է, որը դուրս է եկել մոտավորապես նույն ժամանակ, բայց չի ստացել գրեթե նույն ուշադրությունը: Տեսախցիկը հուզված է սեռական տեսարանների հմայքից:

Յորքշիրում ինչ-որ տեղ ապրում է երիտասարդ ֆերմեր Ջոնին: Ապրում է բրիտանական խուլ բնակավայրին բնորոշ կյանքով, որտեղ միայն հարբեցողություն է ու մեկանգամյա սեքս: Հասկանալով, որ չի կարողանում սեփական ուժերով վարել տնտեսությունը, նա վարձում է ռումինացի երիտասարդ միգրանտ Գեորգեին: Վարձում եւ … սիրահարվում է նրան, առաջին անգամ իր կյանքում:

Սեքսուալության գնահատումը՝ 8.5/10

2. Լճի մոտի անծանոթը / L’inconnu du lac (2013)

«Լճի մոտի անծանոթը» ֆրանսիական արտհաուսում ամեն ինչ արված է ավելի նուրբ և մահացու քնքշությամբ: Սփոյլերների նախազգուշացում՝ այս ֆիլմը ցույց է տալիս բացահայտ սեքս, այնպես որ այս մեկը խորհուրդ չի տրվում դիտել ծնողների հետ:

Ամառ, լճի ափին գտնվող մեկուսի վայր, որտեղ տղամարդիկ գալիս են զուգընկերների որոնման համար: Ֆրանկը սիրահարվում է Միշելին՝ գեղեցիկ, հզոր եւ մահացու վտանգավոր մարդու: Ֆրանկն այս ամենը գիտի, բայց ուզում է վերապրել այդ կիրքը:

Սեքսուալության գնահատումը՝ 9.5/10

1. Հանգստյան օրեր / Weekend (2011)

Ահա այն՝ ուրախ, ռոմանտիկ եւ դեռ լիովին սեքսուալ գագաթնակետը գեյ ֆիլմում: Տղաները հանդիպում են ուրբաթ երեկոյան գեյ-բարում, ֆիլմը իմաստուն կերպով անցնում է ավելի ուշ այդ գիշեր կայացած իրենց հարբած առաջին անգամին:

Ուրբաթ երեկոյան, իր ընկերների հետ տանը հարբած երեկույթից հետո, Ռասելը միայնակ և գռգռված գնում է գեյ բար: Բարի փակվելուց առաջ նա ծանոթանում է Գլենի հետ, բայց այն, ինչ պետք է դառնար ժամադրություն մեկ գիշերվա համար, դառնում է ինչ-որ այլ բան, ինչ-որ յուրահատուկ բան: Այս հանգստյան օրերը նրանք միասին կանցկացնեն՝ բարերում եւ ննջասենյակներում, ալկոհոլ խմելով եւ թմրանյութեր ընդունելով, պատմություններ պատմելով եւ սեքսով զբաղվելով՝ այդպես այս երկու տղամարդիկ ճանաչում են միմյանց:

Սեքսուալության գնահատումը՝ 10/10

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Մեկ մեկնաբանություն

Leave a Reply

Թողնել պատասխան

«Հոմոքարոզչության» փոխարեն Վոլգոգրադցի ակտիվիստին տուգանել են այն բանի համար, որ նա «դիմադրում էր»

Բացահայտ գեյը Թունիսում նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել