in

Սուպերմոդել Կարա Դելեւինը պատմել է ապագա կնոջ հետ առաջին հանդիպման մասին

Բրիտանացի սուպերմոդել Կարա Դելեւինը Marie Claire-ին տված հարցազրույցում պատմել է ամերիկացի դերասանուհի Էշլի Բենսոնի հետ առաջին հանդիպման մասին:

Կարա Դելևինն ու Էշլի Բենսոնը հանդիպել են 2018 թվականի գարնանը՝ «Նրա բույրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանք երկար ժամանակ գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները:

Մենք ոչ մի բան չենք փնտրել ու սպասումներ չենք ունեցել այդ ժամանակ: Հետեւաբար, առաջին հանդիպումը նման բնական եւ վավերական էր:

— ասել է մոդելը:

Առաջին անգամ նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել Trevor նախագծի շրջանակներում կազմակերպված բարեգործական երեկոյին, որը պայքարում է ինքնասպանությունների դեմ ԼԳԲՏ երիտասարդների շրջանում:

View this post on Instagram

Roxie + Cassie ⚡️♥️

A post shared by Ashley Benson (@ashleybenson) on

«Դու միակն ես այն մարդկանցից, ովքեր օգնեցին սիրել ինքս ինձ, երբ ինձ անհրաժեշտ էր»

— Դելեվինը դիմել է Բենսոնին, երբ պարգև է ստացել կազմակերպությունում աշխատանքի համար

Օգոստոսի սկզբին հայտնի է դարձել, որ զույգը ամուսնացել է Լաս Վեգասում: Ավելի ուշ E! News-ը հերքել է այդ տեղեկությունը:

Կարա Դելեւինը «նորաձեւության ինդուստրիայի մինչեւ 45 տարեկան ամենաոճային մարդկանցից մեկն է» Vogue ամսագրի ամերիկյան տարբերակի կարծիքով: Models.com պրոֆեսիոնալ պորտալի «Աշխարհի 50 սուպերմոդել» վարկանիշում ֆոտոմոդելը զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ բրիտանական Evening Standard-ի «2011 թվականի 1000 ամենաազդեցիկ դեմքեր» վարկանիշում գտնվում է «ամենահեղինակավոր անձանց» անվանակարգում: Բացահայտ բիսեքսուալը նախկինում հանդիպել է Մայքլ Ջեքսոնի դստեր՝ Փերիս Ջենքսոնի հետ:

Էշլի Բենսոնը ամերիկյան դերասանուհի է: Առավել հայտնի է «Մեր կյանքի օրերը» եւ «Հմայիչ խաբեբաները» սերիալներով:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Մարիուպոլի ԼԳԲՏ աջակցության կենտրոնը չի փակվի

Լեհաստանում խաչով դեռահասը արգելափակել է ԼԳԲՏ-Փրայդի ճանապարը