in

Պետերբուրգում ԱՄՆ-ի գեյ-զբոսաշրջիկը հայտարարել է բռնաբարության մասին

ԱՄՆ քաղաքացին հայտնել է իր երկրի դեսպանատանը, որ իրեն բռնաբարել են Պետերբուրգի մերձակայքում: Կատարվում է ստուգում:

30-ամյա տղամարդու խոսքով՝ օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը գիշերային ակումբում ինքը ծանոթացել է տղաների հետ: Տուժողը չի հիշում, իրենց անունները, բայց նշում է, որ իրենք իրենից փոքր են եղել:

Նոր ծանոթների հետ ամերիկացին գնացել է ավտոմեքենայով զբոսնելու՝ տղաները զբոսաշրջիկին խոստացել էին ցույց տալ Պետերգոֆը: Ինչ էր կատարվում հետո, նա չի հիշում: Ամերիկացի զբոսաշրջիկի խոսքով՝ ինքը արթնացել է Պետերգոֆի շրջանի անծանոթ բնակարանում: Իր վիճակից տղամարդը հասկացել է, որ իրեն բռնաբարել են:

Նրա կողքին եղել է մի երիտասարդ, ով շարունակել է սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ: Վախեցած տղամարդը դուրս է փախել բնակարանից: Նա հայտնաբերել էր, որ իր մոտից անհայտացել են ժամացույց եւ մոտ 2 հազար ռուբլի: Տուժողը հասել էր Asteria Hotel հյուրանոց, որը գտնվում է քաղաքի կենտրոնում գտնվող Ֆոնտանկայի ափին և զանգել է դեսպանատուն:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Լեհաստանում խաչով դեռահասը արգելափակել է ԼԳԲՏ-Փրայդի ճանապարը

Գեյը ընդունել է վիագրա ակումբ գնալուց առաջ եւ հոսպիտալացվել է «հավերժական էրեկցիայով»