in

Մարիուպոլի ԼԳԲՏ աջակցության կենտրոնը չի փակվի

Մարիուպոլցի պաշտոնյաները քննարկել են «Equality EAST» կենտրոնի փակման խնդրագիրը, որը հավաքել է քաղաքացիների անհրաժեշտ 250 ստորագրություններից 278-ը: Այս մասին հայտնում է տեղական հանրագրերի միասնական համակարգը:

Ավելի վաղ մարիուպոլցի Սերգեյ Ֆոմիչեւը հանրագիր էր ստեղծել՝ խնդրելով փակել ԼԳԲՏ աջակցության կենտրոնը՝ պատճառաբանելով, որ այն սպառնալիք է սոցիալական կարեւոր ինստիտուտի գոյության համար:

Խնդրագրի քննարկման արդյունքներով Մարիուպոլի քաղաքային ղեկավարի տեղակալ Լիլիա Տկաչենկոն պատասխանել է, որ ցանկացած ձեռնարկություն հնարավոր է վերացնել ինչպես կամավոր, այնպես էլ հարկադիր կարգով: Սակայն գործունեության հարկադիր դադարեցման համար անհրաժեշտ է հայցադիմում ներկայացնել կենտրոնի փակման փաստարկված հիմնավորմամբ:

«Ձեռնարկությունների հարկադիր լուծարման մասին հայցադիմումները տնտեսական դատարան կարող են ներկայացվել միայն օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ վկայակոչելով այն հիմքերը, որոնցով համապատասխան հայցվոր կազմակերպությունն իրավունք ունի դիմելու համապատասխան հայցով: Իրավաբանական անձի հարկադիր լուծարման հնարավորության հարցը քննելու համար անհրաժեշտ է փաստարկներ ունենալ համապատասխան հայցով դատարան դիմելու համար», — ասված է հաղորդագրության մեջ:

Վերջում Լիլիա Տկաչենկոն նաեւ հավելել է, որ Ուկրաինայի գործող օրենսդրության համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինները «Equality EAST» կենտրոնի փակման լիազորություն չունեն:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ծիածանով ավտոբուս վարելուց հրաժարված վարորդին հեռացրել են աշխատանքից

Սուպերմոդել Կարա Դելեւինը պատմել է ապագա կնոջ հետ առաջին հանդիպման մասին