in ,

«Հոմոքարոզչության» փոխարեն Վոլգոգրադցի ակտիվիստին տուգանել են այն բանի համար, որ նա «դիմադրում էր»

Վոլգոգրադում «Ռուսաստանի ԼԳԲՏ երիտասարդների իրավունքների համար» ցույցի կազմակերպիչ Վլադ Պոգորելովը տուգանվել է 500 ռուբլով «ոստիկանության աշխատակցի օրինական կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելու» համար: Ավելի վաղ ակտիվիստին ձերբակալել էին միայնակ պիկետի ժամանակ՝ «Միզուլինայի օրենքի» խախտման կասկածանքով:

6.21 ՌԴ ՎԻՕ-ի («հոմոքարոզչություն») արձանագրությունը այդպես էլ չի կազմվել: Դատական նիստի ընթացքում, ինչպես պնդում է ինքը՝ ակտիվիստը, պարզվել են ձերբակալման այլ պատճառներ: Պարզվում է, որ «ոստիկանը անձնագրում գրանցում չի գտել (այն իմ գրպանում է եղել եւ փաստաթղթերը ստուգելու պահին ինձ այն ներկայացնել չեն պահանջել) եւ որոշել է ինձ տանել ոստիկանության բաժին՝ բազայով ստուգելու համար, ինչպես նաեւ արձանագրություն կազմել 6.21 ՎԻՕ-ի հոդվածով (6.21-ական բան չի կազմվել):…» — պատմել է ակտիվիստն իր «Թելեգրամում»

«Մեկ ժամ անց, — ներկայացնում է ակտիվիստը դատաքննության մանրամասները, — ժամանել է միայն մեկ վկա, բայց այդպես էլ հարցաքննել չի հաջողվել, քանի որ նա իր մոտ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ: Հետո հարցվեց ոստիկան Կոնկովը, ով հայտարարեց, որ ես հրաժարվել եմ վարչական իրավախախտման արձանագրության պատճենից, դրանում ստորագրությունս թողնելուն եւ, ըստ նրա վարկածի, նա ինձ պարզաբանեց, որ պետք է գնալ բաժանմունք, որպեսզի ինձ գտնեն բազայով, այլ ոչ թե քաղաքացիուհու հայտարարության հետ կապված («հոմոքարոզչության» մասին — GayTimes.Am), որը ես աչքովս չեմ տեսել:..»

Արդյունքում դատարանը «եկել է այն եզրակացության, որ ոստիկանության աշխատակիցներն ունեցել են Պոգորելովին ոստիկանության բաժին բերման ենթարկելու հիմքեր՝ ՌԴ ՎԻՕ-ի 6.21 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով, սակայն վերջինս հրաժարվել է ինքնակամ հետեւել բաժին, հարկադիր ուղեկցությամբ դիմադրություն է ցույց տվել (դիմադրել և հրել է)»:

Ակտիվիստին տուգանել են ՌԴ ՎԻՕ-ի 19.3-րդ հոդվածի 1-ին մասով՝ 500 ռուբլով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 12-ին 7 ԼԳԲՏ ակտիվիստ են ձերբակալվել եւ տեղափոխվել Վոլգոգրադի ոստիկանության բաժանմունքներ, երբ փորձել են քաղաքի կենտրոնում անցկացնել «Ռուսաստանի ԼԳԲՏ երիտասարդների իրավունքների համար» ակցիան:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Կորեացի փոփ երգչուհի Սոմ Հե Ինը բիսեքսուալ քամինգ աութ է արել

6 սուպեր թեժ տղա տղայի վրա սեքս տեսարան ժամանակակից ֆիլմերում. վարկանիշ (NSFW)