in

Հետերոսեքսուալները թղթե պայուսակների փոխարեն օգտագործում են պլաստիկ տոպրակներ, որպեսզի «գեյ» չերևան

Հետերոսեքսուալ տղամարդիկ նախընտրում են պլաստիկ տոպրակներ, թղթե տոպրակների փաթեթները, որոնք կարելի է վերամշակել, քանի որ վախենում են, որ իրենց կընդունեն որպես գեյ: Այսպիսին են Փենսիլվանիայի համալսարանի հետազոտության արդյունքները, գրում է NY Post-ը:

Հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 930 տղամարդ, պարզվել է, որ հետերոսեքսուալները խուսափում են շրջակա միջավայրի պաշտպանության ամենօրյա միջոցառումներից, քանի որ նրանք ունեն «գենդերային երանգ»: Մասնավորապես, նրանք չեն օգտվում բազմակի պայուսակներից եւ թղթային փաթեթներից, քանի որ դա համարում են կանացիության եւ համասեռականության դրսեւորումներ:

Բացի այդ, նատուրալները հրաժարվում են կրճատել իրենց ածխածնի հետքը (առանձին անձի կամ կազմակերպության կողմից ուղղակիորեն եւ անուղղակիորեն արտադրված ջերմոցային գազերի բոլոր արտանետումների ամբողջությունը), եթե դա սպառնում է դրանց մասկուլինիզմին եւ սեքսուալությանը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ թե տղամարդիկ, թե կանայք ավելի հաճախ են կասկածի տակ դնում տղամարդու հետերոսեքսուալ կողմնորոշումը, եթե նա շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող «կանանց» սովորություններ ունի:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Ռուսաստանի Պետդումայում պահանջում են միջազգային հետախուզում հայտարարել երեխաների հետ փախած «այլասերվածների» նկատմամբ

Կորեացի փոփ երգչուհի Սոմ Հե Ինը բիսեքսուալ քամինգ աութ է արել