in ,

Ծիածանով ավտոբուս վարելուց հրաժարված վարորդին հեռացրել են աշխատանքից

Go East Anglia ավտոբուսային ընկերությունը աշխատանքից հեռացրել է վարորդին, որը հրաժարվել է վարել «համասեռականությունը քարոզող» ավտոբուսը:

Ռեբեկա Սիրսը, պարզվել է, որ այն երեք ուղեւորներից մեկն է, որոնք չեն կարողացել օգտվել տրանսպորտային ընկերության ծառայություններից, պատմում է Pinknews.Co.Uk: «Նա ասել է, որ մենք չենք կարող մտնել… Այս ավտոբուսը քարոզում է միասեռականությունը, եւ ես հրաժարվում եմ վարել այն», — մեջբերում է վարորդի խոսքը ուղեւորուհին:

Հայտնի է, որ վարորդին զայրացրել է ավտոբուսի երթուղային համարը, որը տպագրվել է ծիածանի դրոշի գույներով: «Մենք բոլորս նայում միմյանց եւ չեինք կարող հասկանալ՝ կատա՞կ է:.. Դա պարզապես ծիծաղելի էր, — հավելել է Սիրսը: Մենք չկարողացանք տուն վերադառնալ նման անհեթեթ պատճառով: Մենք նրան չենք խնդրել միանալ Պրայդին։..»

Go East Anglia-ն հայտարարել է, որ վարորդը հեռացվել է աշխատանքից՝ մինչև ամբողջական հետաքննության ավարտը: Միաժամանակ ընկերությունը հայտարարել է, որ հպարտանում է «արժեքներով, որոնք աջակցում են բազմազանությանն ու ինտեգրմանը»:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

ԼԳԲՏ բլոգերները խտրականության պատճառով դատի են տալիս YouTube-ին

Մարիուպոլի ԼԳԲՏ աջակցության կենտրոնը չի փակվի