in

Լեհաստանում խաչով դեռահասը արգելափակել է ԼԳԲՏ-Փրայդի ճանապարը

Անցած շաբաթ Լեհաստանի Պլոցկ քաղաքում խաչով 15-ամյա դեռահասը արգելափակել էր ԼԳԲՏ+ հավասարության շքերթի ճանապարհը: Նա արեց դա, որպեսզի «հակազդի չարագործություններին»:

Դեռահաս Յակուբ Բարիլան իրեն անվանում է «կաթոլիկ, ավանդապաշտ, պահպանողական եւ հայրենասեր»: Նա պատմեց wPolityce. pl-ին, որ որոշել է դա անել, երբ առաջին անգամ լսեց ԼԳԲՏ-փրայդի մասին: Ի սկզբանե նա վախենում էր շրջապատի բացասական արձագանքներից:

«Սակայն, երբ ես տեսա Մարիամ Աստվածածնի պատկերի վրա ծիածանագույն լուսապսակը, ես որոշեցի, որ պետք է վերադառնալ իմ գաղափարին»

ասաց Յակուբ Բարիլան:

«Ես խաչ խնդրեցի Պլոցկի քահանայից: Քահանան վախենում էր, որ աթեիստները կպղծեն Սուրբ Խաչը, բայց տվեց ինձ: Ես ուզում էի, որ որքան հնարավոր է շատ մարդիկ տեսնեն իմ արարքը: Ես ուզում էի նրանց ստիպել մտածել:»

ավելացրեց նա:

Յակուբ Բարիլան նստեց ասֆալտին ակցիայի մասնակիցների առջեւ եւ սկսեց աղոթել: Նրան մոտեցել են ոստիկանները եւ խնդրել են հեռանալ:

«Ես ասացի, որ չեմ կարող, քանի որ երթի մասնակիցները ոչնչացնում են իմ կաթոլիկ հավատը եւ պղծում են Լեհաստանի դրոշը՝ ծիածանը դնելով դրա վրա», — հիշում էր դեռահասը:

Այդ ժամանակ ոստիկանությունը ստիպված է եղել հեռացնել նրան:

Ավելի ուշ նա գրել Է Twitter-ում՝ «Մեր Սուրբ Հավատքը հրամայում է մեզ հակազդել չար գործերին: Ես փորձեցի հակազդել: Սխալ է ասել, որ ես գնում եմ մարդկացն դեմ: Ես գնացի վատ արարքների դեմ, որոնք քարոզում միասեռականություն»:

Կաթոլիկ սարկավագ Նիկ Դոնելլին Բարիլին «կաթոլիկ հերոս» է անվանել:

Վարշավայի ռասիստական եւ այլատյացության վարքագծի մոնիթորինգի կենտրոնը հայտարարել է իր հայտարարության մեջ՝ «Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես են ազգայնականները երեխաներին օգտագործում քաղաքական պայքարում»:

«Ծնողներն անպատասխանատու կերպով վտանգում են իրենց 15-ամյա երեխայի կյանքն ու առողջությունը՝ նրան ուղարկելով երթի վայր, որպեսզի գիտակցաբար խանգարեն ոստիկանության աշխատանքին: Մենք ընդգծում ենք, որ 15-ամյա դեռահասը, համաձայն գործող օրենսդրության, երեխա է: Եվ ոչ ոք իրավունք չունի ուղարկել նրան «պայքարել» ոստիկանության դեմ» — հայտարարել են իրավապաշտպանները:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Սուպերմոդել Կարա Դելեւինը պատմել է ապագա կնոջ հետ առաջին հանդիպման մասին

Պետերբուրգում ԱՄՆ-ի գեյ-զբոսաշրջիկը հայտարարել է բռնաբարության մասին