in ,

ԼԳԲՏ բլոգերները խտրականության պատճառով դատի են տալիս YouTube-ին

YouTube-ի հեղինակ-խումբը դատի է տվել վիդեոհոսթինգին: Բլոգերները հարթակին մեղադրում են ԼԳԲՏԿ-ին նվիրված իրենց տեսահոլովակների խտրականության մեջ՝ առաջարկություններով եւ գովազդից եկամուտ ստանալու դժվարություններով:

Հայցում նշվում է, որ YouTube-ն օգտագործում է «բովանդակության կարգավորման, տարածման եւ մոնետիզացման անօրինական մեթոդներ, որոնք ստիգմատիզացնում, սահմանափակում, արգելափակում, հակամոնետիզացնում եւ նյութական վնաս են հասցնում ԼԳԲՏ հայցվորներին եւ ԼԳԲՏ խոշոր համայնքին»

Բլոգերների պնդմամբ՝ եւ մոդերացիայի գործիքները, որոնք հիմնված են մեքենայական ուսուցման վրա, եւ իրենք՝ աշխատակիցները, անարդարացիորեն թիրախավորում են այն ալիքները, որոնց անվան մեջ կան «գեյ», «բիսեքսուալ» կամ «տրանսգենդեր» բառերը, գրել է The Verge-ը:

YouTube-ը զբաղվում է խտրական, հակամրցակցային եւ անօրինական վարքով, որը վնաս է հասցնում Քալիֆորնիայի օրենսդրության համաձայն պաշտպանվող անձանց դասին,

— ասվում է հայցում

Նախկինում News.ru-ն հաղորդվում էր, որ «Ռոսկոմնադզորը» կարծում է, որ Google-ը YouTube տեսահոսթինգն օգտագործում է անօրինական գործողությունների գովազդի համար:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

Բացահայտ գեյը Թունիսում նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

Ծիածանով ավտոբուս վարելուց հրաժարված վարորդին հեռացրել են աշխատանքից