in ,

Բացահայտ գեյը Թունիսում նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

Չլսված բան արաբական աշխարհի համար:

Բացահայտ գեյ, 48-ամյա փաստաբան Մունիր Բաատուրը Թունիսում նախագահական ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել: Մի երկրում, որտեղ հարցումների համաձայն, բնակչության միայն յոթ տոկոսն է ընդունելի համարում միասեռական հարաբերությունները, հեշտ չէ խոսել սեռական կողմնորոշման մասին: 2013-ին Բաատուրը ճաղերի հետեւում երեք ամիս անցկացրեց այն պատճառով, որ նա գեյ է: Մեկ տարի անց քաղաքական գործիչը ստեղծել է Թունիսի ԼԳԲՏ ներկայացուցիչների պաշտպանության ասոցիացիա:

Բաատուրի խոսքով՝ ինքը մտադիր է պայքարել համասեռականներին իրավունքների համար, որոնք Թունիսում հետապնդումների են ենթարկվում: «Առաջին հերթին խոսքը քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի վերացման մասին է, որը նախատեսում է նույնասեռ կապերի համար պատիժ»,- ասում է Բաատուրը:

Օգոստոսի 31-ին հայտնի կդառնա, թե արդյոք պաշտոնապես կգրանցվի Բաատուրի թեկնածությունը: Թունիսում նախագահական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին:

Եթե դուք հայտնաբերել եք ուղղագրական սխալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ, ընտրելով տեքստի այդ հատգածը եւ սեղմելով Ctrl+Enter:

Թողնել պատասխան

6 սուպեր թեժ տղա տղայի վրա սեքս տեսարան ժամանակակից ֆիլմերում. վարկանիշ (NSFW)

ԼԳԲՏ բլոգերները խտրականության պատճառով դատի են տալիս YouTube-ին